«Լեսթեր Սիթի»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է AS-ը:
29-ամյա անգլիացի հարձակվողը «արքայական ակումբ»-ի տրանսֆերային նպատակներից է: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև Ռոմելու Լուկակուի, Ռոբերտ Լևանդովսկիի, Էդիսոն Կավանիի և Գարի Քեյնի տրանսֆերների ձեռքբերման հնարավորությունը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վարդին մասնակցել է 31 հանդիպումների, 19 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:










































