Դաջվածքների սիրահարների շրջանում նոր թրենդ է տարածվում՝ մարմնի մասերը սևով ներկել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Դաջվածքի նոր ոճը ստացել է blackwork անվանումը: Այդպիսի աշխատանքներ ստեղծելիս օգտագործվում է բացառապես սև գույն, դրանց հատկացվում են մարմնի բավական մեծ մասեր:
Հաղորդվում է, որ նման դաջվածքներ ամենից հաճախ անում են ձեռքերին կամ ոտքերին: Կան նաև մարդիկ, որ նման դաջվածք են անում որովայնին, մեջքին:
Նոր «դաջվածքը» հնարավորություն է տալիս ներկել ձանձրացրած դաջվածքները, բայց նման դաջվածքները գործնականում հնարավոր չէ վերափոխել:















































