Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ցրտահարություն է սպասվում: Օդերևութաբանների կանխատեսմամբ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը անտիցիկլոն է մոտենում հանրապետությանը, կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի:
«Առաջին լրատվական»- ի նկարահանող խումբն այսօր Մասիսում էր: Գյուղացիները փաստում են՝ անցյալ գիշեր ծիրանենիները ցրտահարվել են:
«Ծխահարությունը սրտի հովանք ա, բնության դեմ ի՞նչ պայքարենք, Աստծո տված, Աստծո տարած»- նեղսրտում են գյուղացիները: Նրանց խոսքով՝ ծիրանենիների ցրտահարության արդյունքում բերքի 80-90 տոկոսն արդեն փչացել է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































