Thursday, 16 07 2026
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Չպետք է մտածել՝ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է և չի սկսի Բաքվին բացահայտ աջակցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

– Ռուս ռազմական փորձագետ Ա. Խրամչիխինի վերջին հրապարակումը՝ կապված ՀՀ և ԼՂՀ ԶՈւ կառուցվածքի և զինտեխնիկայի տեղակայման հետ, շատերի կարծիքով՝ լուրջ մտահոգության առարկա է, դա համարում են պետական ռազմական գաղտնիքի հրապարակում: Պարոն Գրիգորյան, Դուք այս հարցում վտանգ տեսնո՞ւմ եք: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպիսի հրապարակում եղավ:

– Ինչու միայն Խրամչիխինը, ինձ մտահոգեց նաև մինչև Խրամչիխինի հրապարակումը և դրանից հետո ռուսական պարբերականներից մեկի հրապարակումը: Ես այս տենդենցը դիտարկում եմ այս կոնտեքստով. Ռուսաստանը մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին՝ չմտածեք, որ մենք Հայաստանին ավելի ժամանակակից զենքեր ենք վաճառում, իրենց «Իսկանդեր» չենք վաճառել և այլն: Նրանք մեսիջներ են ուղարկում, քանի որ Ադրբեջանը հիմա Ռուսաստանի համար շատ կարևոր է: Եզրակացությունը մեկն է՝ ամեն մի պետություն շարժվում է իր շահերով, պետք չէ մտածել, որ իրենք մեր ռազմավարական գործընկերն են, չեն անցնի Ադրբեջանին բացահայտ աջակցելուն: Պետք է դա հասկանանք: Ես համարում եմ, որ պաշտոնական Երևանը կարող է հանդես գալ հայտարարությամբ, ինչն այլ հարցով արեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ որ ասաց, որ մենք ուրախ չենք, որ Ռուսաստանը զենքեր է վաճառում Ադրբեջանին: Նույնանման հայտարարություն կարող են անել հիմա՝ ասելով, որ մտահոգված ենք, որ ռուսական տարբեր աղբյուրներում՝ ոչ միայն փորձագետների, այլ նաև պաշտոնական հաղորդագրություններում մենք տեսնում ենք մեր ռազմական համագործակցության վերաբերյալ ինֆորմացիան: Ռուսաստանում դրա համար պատիժները շատ խիստ են, եթե դու գաղտնիք ես բացում Ռուսաստանի կամ իր ռազմավարական գործընկերոջ մասին, ուրեմն պետք է դիմենք, որ իրենք սկսեն այդ դեպքերի քննությունը:

– Այսինքն՝ այդտեղ պատահական ոչ մի բան չկար, մտահոգվելու առարկա, այնուամենայնիվ, կա:

– Միանշանակ կա, ով ասաց, որ այդ մասին բոլորը գիտեին: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ հրապարակված էր, բայց Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի  հասարակության լայն շերտերն այդ մասին չգիտեին: Հիմա իմացան: Բացի դրանից, թող ադրբեջանցիները ջանքեր թափեին այդ ինֆորմացիան ստանալու համար, հիմա շատուշատ տեղեկություններ ստացան շատ հեշտ ձևով: Ես համարում եմ, որ այդ քայլերը սխալ էին մեր նկատմամբ, և պետք է դիմենք ռուս պաշտոնական գործընկերներին, որ իրենք քննություն սկսեն՝ այդ դեպքերի հետ կապված: Նույնիսկ եթե այս երեք դեպքերում սուպերգաղտնիքներ չեն բացվել, չորրորդում հնարավոր է, որ սուպերգաղտնիք բացեն: Հետո ի՞նչ ենք անելու, ուրեմն պետք է կանխարգելիչ քայլեր իրականացնել հիմա:

– Արդյո՞ք պահի ընտրությունը ինչ-որ բանով պայմանավորված էր. ինչո՞ւ դա հենց հիմա տեղի ունեցավ:

– Այո՛, հենց հիմա. դա կապված է նրա հետ, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանին պահի իր կողքին. հայտարարություններ է անում, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ կռվել Հայաստանի դեմ, որ պատրաստ են Ադրբեջանին աջակցել տարբեր մակարդակներով: Մի բանը տարին մեկ անգամ էին ասում, հիմա օրը մեկ անգամ են ասում:  Թուրքիայում հիմա ապակայուն վիճակ է, Թուրքիան ծանր վիճակում է, և չեն ուզում Ադրբեջանին կորցնել՝ իմանալով, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ ակտիվ է աշխատում, ուզում է համոզել, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ:

Գրեթե շաբաթը մեկ Ադրբեջան պաշտոնյաներ են մտնում Թուրքիայից. այսպիսի հաճախականությամբ նրանք երեբեք չեն աշխատել: Անընդհատ պրեզիդենտների, վարչապետների, պաշտպանության և արտգործնախարարների մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում: Այդ ֆոնի վրա, պարզ է, Ռուսաստանն էլ չի ուզում կորցնել Ադրբեջանին և ուղարկում է մեսիջներ, որ մենք էլ ենք ձեր մասին մտածում, եթե պետք է մենք Հայաստանի շահերն էլ կմոռանանք: Եվ դա լուրջ պետության պահվածք է, դա նշանակում է, որ Ռուսաստանը իրոք լուրջ երկիր է, բայց հիմա մենք պետք է ցույց տանք, որ մենք լուրջ երկիր ենք: Պետք է մենք էլ մեր հակադարձ քայլերն անենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում