Թուրքիայի զինված ուժերը Հաքքարի և Շըրնաք նահանգներում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ռազմական գործողություններին մասնակցում են նաև զրահամեքենաներ: Գործողությունների ընթացքում Հաքքարիի Յուքսեքօվա գավառում և Շըրնաք նահանգի կենտրոնում՝ Շըրնաք քաղաքում, որտեղ հայտարարված են փողոց դուրս գալու արգելքներ, լսվել են պայթյուններ ու կրակոցների ձայներ:








































