Մարտի 9-ին «Յունիգրաֆ-իքս» թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում ազատ է արձակել 40 շների: Նրանք կրում են տարբերակիչ վզկապներ, որոնք նշանակում են, որ թափառող շները ստերջ են և պատվաստված տարբեր հիվանդությունների դեմ:
Այս առիթով շուրջ 200 թափառող շների կացարան տրամադրած Նունե Մեհրաբյանը ահազանգում է.
««Յունիգրաֆ-իքս» ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը վստահեցնում է, որ կենդանիները վիրահատվում են ստերիլ պայմաններում, իսկ հետվիրահատական բարդությունների և քաղաքում թափառելու արդյունքում ձեռք բերված խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում»:
Թափառող կենդանիների ստերիլիզացման և քնեցման գործընթացը 2006 թվականից քաղաքապետարանը վստահել է «Յունիգրաֆ-իքս» ընկերությանը: Նունե Մեհրաբյանը հավատացնում է` քաղաքապետարանի ընտրությունն ի վնաս կենդանիների է:
Սույն թվականի հունվար ամսից առ այսօր «Յունիգրաֆ-իքս» ընկերության կողմից ստերջացվել ու ազատ են արձակվել 850 կենդանի, իսկ քնեցվել`1500-ը:









































