Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Մերկելը և Օլանդը թագադրում են սուլթան Էրդողանին. Boulevard Voltaire, Ֆրանսիա

Արդեն 500 տարի է, ինչ թուրքերը փորձում են գրավել Եվրոպան: Եվ այժմ դա նրանց հաջողվում է անել առանց պայքարի: Վերջերս նրանց հաջողվեց եվրոպացիներից ստանալ ավելին, քան իրենց ողջ պատմության ընթացքում:

Էրդողանը վերահսկում է եվրոպացիների արևելյան քաղաքականությունը: Նրա ձեռքին է մայրցամաքի ռազմավարական սահմաններից մեկը: Մոտ ապագայում եվրոպացիները ստիպված կլինեն դրա համար մեծ գին վճարել, ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական պլանում: Հարկավոր չէ լավ քաղաքագետ լինել հասկանալու համար, որ ԵՄ-ն այժմ ինքն իր մահվան դատավճիռն է ստորագրում:

Էրդողանը պատմությունը հրաշալի գիտի և միջերկրածովյան տարածաշրջանում ու աշխարհում Թուրքիայի դերակատարության առումով մեծ ծրագրեր ունի: Նա ծիծաղում է եվրոպացի առաջնորդների վրա, ինչպես ավագ դպրոցականը կծիծաղի կրտսերների վրա: Նա ծնկի է բերում Եվրոպային: Նա արդեն առաջին տարին չէ, որ Թուրքիայից ներգաղթյալներին ուղղորդում է դեպի շենգենյան տարածաշրջան, և դա այն դեպքում, երբ միլիոնավոր թուրքեր արդեն ապրում են Եվրոպայում՝ առանց նույնիսկ ձուլման նախանշանների:

Այդ ամենը կատարվում է Մերկելի և ԵԽ-ի ակտիվ համագործակցությամբ, որոնք կուրորեն հետևում են ՄԱԿ-ի պահանջներին, այսինքն՝ նպաստում են հարավից մարդկանց զանգվածային վերաբնակեցմանը:

Վերջերս Դոնալդ Տուսկը և Ահմեդ Դավութօղլուն պայմանավորվեցին Փարիզի և Բեռլինի կողմից արդեն հավանության արժանացած սկզբունքների շուրջ: Ինչի՞ վերաբերյալ են այդ սկզբունքները՝ «սիրիացին սիրիացու փոխարեն», այսինքն՝ «տնտեսական արտագաղթողը փախստականի փոխարեն», որին Թուրքիայից ուղարկում են Եվրոպա: Օրը ցերեկով նման թալանը եվրոպացի հարկատուներին միլիարդներ կարժենա, ընդ որում՝ իրականում ոչինչ չի փոխվի:

Հոսքը կպահպանվի, միայն թե այժմ եվրոպացիները դրա համար ավելին կվճարեն: Թուրքիան օգտվում է քաոսից դրամաշորթության համար. նա պահանջում է ևս 3 մլրդ եվրո և թուրքերենի ընդգրկում պաշտոնական լեզուների մեջ: Էրդողանը չի պատրաստվում ոչինչ փոխել:

«Եթե չլինի Շենգենը, չի լինի և Եվրոպան»,- ասում է Օլանդը: Եվրոպան, նախևառաջ, ընդհանուր մշակութային և աշխարհագրական տարածք է: Այսինքն՝ կարևոր է, որ շարունակի գոյատևել Շենգենյան պայմանագիրը, ոչ թե ժողովուրդները: Օլանդի համար կարևորը ձևն է, ոչ թե բովանդակությունը:

Դա շատ տխուր է: Շենգենը սպանում է Եվրոպան: Այն վերացնելը հնարավորություն կտար եվրոպական ազգերին փրկել իրենց գոյությունը: Ֆրանսուա Օլանդը կա՛մ սարսափելի դերասան է, կա՛մ հիմար, կա՛մ երկուսը միասին: Նա ապացուցում է, որ առաջին հերթին պետք է վերականգնել հոգևոր, բարոյական և ինտելեկտուալ սահմանները:

Անգելա Մերկելը իր հերթին դժգոհում է Բալկանների միջով անցնող ճանապարհների փակումից: Նա համոզված ինտերնացիոնալիստ է, ինչպես և Օլանդը:

Չորս իրադարձություն վերջնականապես խորը հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ՝ 2015թ. հունվարի 7-ին Charlie Hebdo-ի ահաբեկչությունը, 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունները, 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային բռնաբարությունները և 2016թ. մարտին միգրացիոն ճգնաժամին վերաբերող հաշվեհամարները: Սկսվում է նոր փուլ, և սկսվել է հետհաշվարկը. Եվրոպայի փրկության համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում՝ լավագույն դեպքում՝ 30, վատագույն դեպքում՝ 10 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում