Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Պոլսո հայոց նոր պատրիարքը Անկարայի հետ առճակատումից պետք է խուսափի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 – Պարոն Էստուկյան, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար դատարանի որոշմամբ խնամակալ է նշանակվել նրա մայրը՝ 78-ամյա Մարի Մութաֆյանը: Այս խնամակալությունից հետո ի՞նչ գործընթաց է հաջորդելու:

– Արդեն այսօր պատրիարքի փոխանորդը Արամ Աթեշյան սրբազանն է՝ պատրիարքական պարտականությունների փոխանորդն է, այդտեղ Մարի Մութաֆյանը միջամտելու իրավիճակ չունի: Մարի Մութաֆյանը պատրիարքի անձնական խնամակալը դարձավ, քանի որ բժշկական տեղեկանքներով, դատաբժիշկների քննությամբ հաստատվեց, որ պատրիարքը որոշում կայացնելու ի վիճակի չէ, հետևաբար իր անհատական որոշումները փոխանցվեցին մորը: Բայց սա ոչ թե պատրիարքի որոշումների պատասխանատուն է, այդ իրավունքը դարձյալ Աթեշյանի մոտ է. օրինակ՝ կրոնական հաշիվների կամ նման բաների համար Մարի Մութաֆյանն է իրավասու, օրինական ներկայացուցիչ դարձել: Սա բնական է, այստեղ սխալ բան չկա, պարզապես այստեղ ամենակարևորը դատաբժշկական եզրակցությունն է, որ մեկ անգամ ևս հաստատեց, որ Մեսրոպ Մութաֆյանը գիտակցությունը կորցրած է և չի կարող որևէ պաշտոն վարել:

– Պարոն Էստուկյան, նաև նշված է, որ խնամակալության համար դատարան դիմած հայցվորներից Թաթյոս Բեբեքը  հայտարարել է, որ դատարանի որոշմամբ Մութաֆյանն այլևս պատրիարք չէ, և պետք է նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, այս գործընթացը ո՞ր փուլում է:

– Ընտրության հույս չունեմ, քանի որ ընտրության հարցում արգելք դրվեց, և կառավարությունն էլ որոշում կայացրեց, որ Մասրոպ պատրիարքը մինչև չմահանա,  փոխանորդը կշարունակի, մահից հետո նոր ընտրություն կանցկացնեն:

Բացի պատրիարքի ընտրություններից՝ հաջորդ խնդիրն այն է, որ մենք համայնքի հաստատությունների վարչությունների ընտրությունները անելու ի վիճակի չենք: Ոչ միայն մենք, այլ մեզ հետ միասին հույն, հրեա համայնքները: Մենք կորցրել ենք համայնքների հաստատությունների վարչության պետերին ընտրելու իրավունքը: Նոր կանոնագիրք է պատրաստվում, որին սպասում ենք: Եկող շաբաթ այս խնդրի հետ կապված պետք է տեղի ունենան համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որտեղ պետք է քննարկվեն նոր կանոնագրքի հետ կապված հարցեր: Որևէ շոշափելի արդյունք այս հարցի կապակցությամբ չունենք:

– Ընդհանուր առմամբ, Արամ սրբազանի նկատմամբ համայնքի վերաբերմունքն ինչպիսի՞ն է, դարձյալ շարունակո՞ւմ է անվստահություն հայտնել:

– Համայնքի մեջ Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանքը շատ զորավոր չէ, շատերը համոզված են, որ դա անբավարար է պատրիարք  հովվապետի համար: Հստակ չգիտեմ՝ հիմա ընտրություններից հետո ինքը պետք է լինի՞, թե՝ ոչ, նրան չսիրողները շատ են, բայց չգիտեմ՝ ինչ կլինի ընտրությունների արդյունքում: Անշուշտ, Արամ սրբազանը պատրիարքի թեկնածու է, բայց տակավին ուրիշ ովքեր կլինեն թեկնածու, և համայնքը մի քիչ էլ նրանց համաձայն կլինի, այդպիսի դիրքորոշում կունենա, ուրիշ թեկնածուներն էլ կլինեն: Իսկապես մենք երեք անուններ ունեինք, երբ որ առաջին անգամ ընտրության հավանականություն գոյացավ. մեկը Գուգարաց թեմի առաջնորդն էր, մյուսը՝ Գերմանիայի հայոց առաջնորդը, մյուսն էլ Արամ սրաբազանն էր: Բայց այսօր եթե դարձյալ ընտրության հավանականություն լինի, նոր թեկնածուներ կհայտնվեն կամ նախորդները կշարունակեն թեկնածու մնալ՝ հստակ չէ: Հետևաբար՝ Արամի դեմ թեկնածություն առաջադրողների ինքնությունն էլ կարևոր դերակատարություն կունենա: Տեր Սեպուհ սրբազանը՝ Գուգարաց թեմի առաջնորդը, հեղինակություն է, ժողովրդի վրա տպավորություն է թողել նախորդ այցելությունների ժամանակ, բայց չեմ կարող հստակ բան ասել:

– Մինչև հիմա բոլոր պատրիարքները իշխանությունների հետ համագործակցած առաջ են գնացել, և նույնիսկ ապրիլի 24-ին մենք տեսանք, որ պատրիարքի փոխանորդը չեկավ Հայաստան: Ինչ եք կարծում՝ կարո՞ղ է ընտրվել մեկը, ով կկարողանա որոշակիորեն անկախ գործել Թուրքիայի իշխանություններից:

– Ով էլ լինի՝ Թուրքիայի իշխանությունների հետ առճակատում չի լինի այս պարագայում: Անշուշտ, անկախ կլինի, բայց առանց առճակատման: Ով էլ լինի՝ առճակատելուց պիտի խուսափի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում