Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

3-րդ մասում վթարից հետո ԱՊՊԱ կանչելու շուրջ կռվում հղի կնոջ աչքի առաջ ջարդել են ամուսնու կողերն ու վնասել թոքը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գոռ Ավետիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

24-ամյա Գոռ Ավետիսյանը այս գործով ձերբակալվել է 2014 թվականի հունիսի 13-ին, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 700 հազար դրամ գումարի չափով:

Գոռ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ 2014 թվականի հունիսի 1-ին, ժամը  21-ի սահմաններում Գոռ Ավետիսյանն ու նրա ծանոթ Արմենը պայմանավորվել ու հանդիպել են Գարեգին Նժդեհի փողոցում՝ վերաքննիչ դատարանի մոտ: Արմենի հետ հանդիպման վայր են եկել նաև «Գոռի նկատմամբ ոչ անտարբեր» մի աղջիկ՝ Լ.-ն՝ իր հորաքրոջ աղջկա հետ:

Չորսով Գոռի «Մերսեդեսով» գնացել են Հանրապետության հրապարակ, զբոսնել ու վերադարձել են Գարեգին Նժդեհի փողոց: Արմենն ու Լ.-ի հորաքրոջ աղջիկը Արմենի «Օպելն» են նստել, իսկ Գոռի մեքենայում մնացել է Լ.-ն:

Երկու մեքենաները Բագրատունյաց պողոտայով ուղևորվել են գյուղ Այնթափ:

Հասնելով Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկ՝ Գոռն իր մեքենայով բախվել է հանդիպակաց գոտուց շրջադարձ կատարող մեկ այլ «Մերսեդեսի»:

Այդ երկրորդ «Մերսեդեսից» դուրս է եկել տուժող Արթուրն իր հայրիկի հետ:

Սկզբում կողմերը որոշել են կանչել ապահովագրական ընկերության աշխատակիցներին: Բայց խոսակցության ընթացքում ԱՊՊԱ կանչելու հարցի շուրջ նրանք սկսել են վիճել:

Գոռը քաշքշուկի մեջ է ընկել Արթուրի հետ, ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, հրել-գցել է գետնին, ապա ոտքով մեկ ուժգին հարված է հասցրել ընկած Արթուրի կրծքավանդակին: Հարվածի հետևանքով Արթուրի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ հետտրավմատիկ պնևմոհեմոթորաքսով՝ զուգորդված ձախից՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կողոսկրերի կոտրվածքներով, ձախ թոքի սալջարդով:

Տուժող Արթուրը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2014 թվականի հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում իր հղի կնոջ հետ գնացել է քեռու տուն: Այնտեղ խեցգետին է կերել, գարեջուր է խմել:

Ժամը 22-ի սահմաններում իրենց են միացել նաև իր ծնողները:

Ժամը 22-ն անց  20-ի սահմաններում ընտանիքով դուրս են եկել քեռու տնից՝ իրենց հետ տանելով նաև քեռու աղջկան:

Քանի որ ինքը ալկոհոլ էր օգտագործել, իր «Մերսեդես» մեքենան վարել է իր հայրը, ինքը նստել է վարորդի կողքին:

Հասել են Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկ ու ենթարկվել են վթարի՝ բախվել են դիմացի ուղեգոտուց եկող «Մերսեդեսին»:

Ինքն ու հայրը մեքենայից դուրս են եկել՝ տեսնելու, թե ինչ է պատահել: Վթարի ենթարկված մյուս «Մերսեդեսից» դուրս են եկել երկու երիտասարդներ: Իրենք նրանց ասել են, որ ընդունում են իրենց մեղավորությունը՝ կապված մեքենաների բախման հետ, սխալը իր հայրն է կատարել, իրենք պատրաստակամություն են հայտնել վնասված մեքենան նորոգելու:

Ինքը չի ցանկացել զանգահարել ԱՊՊԱ, բայց մյուս մեքենայի տղաները պնդել են, որ պետք է ԱՊՊԱ կանչեն:

Իրենց մեջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Գոռ Ավետիսյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է իր դեմքին, հրել է իրեն: Ինքը վայր է ընկել: Երբ գտնվել է բերանքսիվայր ընկած վիճակում, ուժգին հարված է ստացել կրծքավանդակի ձախակողմյան հատվածում, ինչից սկսել է շնչահեղձ լինել:

Իր մայրն ու հղի կինը տեսել են, որ հարվածողը Գոռ Ավետիսյանն էր: Նրանք անմիջապես մոտեցել են, օգնել են, որ ինքը ոտքի կանգնի:

Քիչ անց եկել է քեռին, իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը դատարանում ասել է, թե հաշտվել է ամբաստանյալի հետ, նրա դեմ բողոք չունի, խնդրում է նրան մեղմ պատժել:

Տուժողի կինը հայտնել է, որ վթարից հետո տեսնելով, որ վթարված մեքենայի երիտասարդներն իր ամուսնու հետ վիճում են, ցանկացել է դուրս գալ մեքենայից, բայց սկեսուրը թույլ չի տվել՝ քանի որ ինքը հղի էր: Բայց երբ Գոռը հրել է, ու իր ամուսինը վայր է ընկել, ինքը, ինչպես նաև սկեսուրը անմիջապես դուրս են եկել մեքենայից, մոտեցել են Արթուրին: Այդ ժամանակ ինքը տեսել է, թե ինչպես Գոռը ոտքով ուժգին հարվածեց ամուսնու կրծքավանդակի ձախ մասին:

Այդ հարվածից հետո ամուսինը կտրուկ վատացել է, սկսել է շնչահեղձ լինել: Սկեսուրը զանգել է եղբորը, վերջինս եկել է, Արթուրին տեղափոխել են հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում Գոռ Ավետիսյանը տվել է հակասական ցուցմունքներ: Դատարանում սկզբում ասել է, թե ինքը տուժողին վնաս չի պատճառել, նրան չի հարվածել: Իրենք առանձնացել, խոսել ու հասկացել են իրար:

Այնուհետև դատարանում տված լրացուցիչ ցուցմունքով Գոռ Ավետիսյանն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Ընդհանուր իրավասության դատարանը Գոռ Ավետիսյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, վերջին հաշվով նրան դատապարտել է 2 տարի  11 ամիս 29 օր ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով անթույլատրելի համարել պայմանական դատապարտության կիրառումը, Գոռ Ավետիսյանին դատապարտել իրական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում