Sunday, 12 07 2026
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետին արդեն առաջին հանձնարարականն է տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «Նոր մարզպետն այն մարդն է, ով լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարիներին նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին մարզպետի գործը»,-ասաց Լոքյանը:

Ընդհանուր առմամբ, արդյունավետութան համար պետք է շարունակականություն ապահովել` առաջ տանելով նախորդի սկսած լավ գործը և դա պետք է արվի տարբեր ասպարեզներում: Խոսելով արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մասին` Լոքյանը շնորհակալություն հայտնեց այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Ցոլակյանը` հույս հայտնելով, որ նրա փորձը և հմտությունը կօգտագործվի ողջ հանրապետության համար:

«ՀՀ կառավարությունը փոխել է տարածքների կառավարման ձևը. եթե մենք չենք հզորացնում մեր մարզերն ու համայնքները, ապա չենք կարող խոսել երկրի տնտեսական զարգացման մասին: Պետք է գործի համաչափության սկզբունքը, դժվար է ժողովրդի խնդիրները լուծել, եթե զարգանում է միայն Երևանը: Այսօր երկիրը պետք է շարժվի տարածքների տնտեսական զարգացման ծրագրով, դրա փորձն արդեն կա մի շարք երկրներում, օրինակ` Խորվաթիայում: Մենք պետք է իրականացնենք հստակ ռազմավարություն մարզերի և համայնքների զարգացման համար: Այս ընթացքում մարզում և Գյումրիում շատ բան է արվել, բ այց այդ աշխատանքը պետք է համակարգվի: Պետք է գործել այնպես, որ մտածենք ոչ միայն Գյումրու փողոցների վերականգնման մասին, այլ նաև` տուրիզմի: Երևանում նստած հաճախ շատերը չգիտեն, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին: Ես արդեն հանձնարարել եմ, որ մարզպետն աշխատի այս ուղղությամբ»,-ասաց նախարարը` վստահեցնելով, որ մարզպետի փոփոխությունը չի նշանակում աշխատակազմի փոփոխություն:

«Մենք չպետք է մտածեք,որ մարզպետի փոփոխությունը նշանակում է համակարգի փոփոխություն: Քաղծառայողը պետք է լինի պաշտպանված: Եթե լավ մասնագետ եք ու գիտակ, պետք է մնաք ու աշխատեք, իսկ եթե ունակ չեք աշխատելու, պետք է հրաժարվեք աշխատանքից»,-նշեց Դավիթ Լոքյանը` կրկին շնորհավորելով Սիմոնյանին, մաղթելով ամենաառաջինը մարզում տրամադրության փոփոխություն և համերաշխ աշխատանք համայնքապետերի և մարզը ներկայացնող պատգամավորների հետ:

Նորանշանակ մարզպետն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար` հույս հայտնելով, որ խնդիրները կլուծվեն համատեղ աշխատանքի դեպքում:

Օգտվելով առիթից` հանդիպման ավարտին Դավիթ Լոքյանը համայնքների ղեկավարներին և ԱԺ պատգամավորներին հրավիրեց խորհրդակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում