Անհայտ պատճառով անջատվել է էլեկտրականությունը Սիրիայի բոլոր նահանգներում, հայտնում է սիրիական Sana գործակալությունը: Այս մասին հայտնել է աղբյուրը երկրի էներգիայի նախարարությունում:
Գործակալությունը նշում է, որ էլեկտրամատակարարման խախտումների պատճառով խնդիրներ են առաջացել տեղեկատվական համակարգերի աշխատանքում:
Մասնագետները ներկայումս պարզում են հանկարծակի անջատման պատճառները:
Սպասվում է, որ անսարքությունը կվերացվի առաջիկա ժամերին:




































