Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Իշխանության սոցիալ-հոգեբանական աղավաղված խորքը

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծը, որ ստացել է Հայաստանի իշխանությունից:

Այդ փաստն ինքնին երկրորդ պլան է մղում նախագծի բովանդակությունը: Հայաստանի հասարակությունը Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթանում է ոչ թե Հայաստանի իշխանության, այլ Վենետիկի հանձնաժողովի միջոցով:

Սեփական հասարակության, հարկատուների հանդեպ այդ վերաբերմունքը ինքնին արդեն իսկ վառ ցուցիչն է այն բանի, թե ինչպիսի տրամադրություններ և մտադրություններ ունի իշխանությունը Հայաստանում ընտրական համակարգ բարեփոխելու առնչությամբ:

Հասարակության հանդեպ ցուցաբերված այդ, մեղմ ասած, անհարգալից, իսկ խոշոր հաշվով՝ նույնիսկ հանցավոր մոտեցումը վկայում է, որ չկա և չի կարող լինել ընտրական համակարգ բարեփոխելու խնդիր, կա ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ որևէ կերպ պայմանավորվելու և ըստ այդ պայմանավորվածությունների էլ ընտրությունները որևէ կերպ հնարավորինս անցնցում նկարազարդելու մտադրություն:

Մյուս կողմից, մեղմ ասած ինքնախաբեություն է սպասել, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ ներկայիս բնույթով, տեսքով, բովանդակությամբ, ուժերի ներկայիս հարաբերակցությամբ, կարող է մտածել անգամ, այսպես ասած, օրինական կամ ազատ ընտրության մասին:

Խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխող համակարգի համար այդպիսի ընտրությունը վտանգավոր է: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը ի բնե անկարող է մտածել, որ ընդհանրապես հնարավոր է նման ընտրություն՝ որպես այդպիսին, ինքնըստինքյան:

Այսինքն՝ Հայաստանի իշխող համակարգը թե՛ մտավոր, թե՛ մշակութային իմաստով դեգրադացված է այն աստիճան, որ անգամ եթե հասարակությունը խոստանա գնալ և միահամուռ ձայն տալ իշխանությանը, միայն թե ամեն ինչ թող լինի օրենքի շրջանակում, միևնույն է՝ ընտրական գործընթացը կրկին խեղվելու է: Որովհետև օրինականություն, իրավականություն, արդարադատություն և նման կատեգորիաները ինքնին արդեն խեղում, շեղում են Հայաստանի իշխանական համակարգի մտահորիզոնի համար: Ընդ որում՝ այստեղ արդեն էական չէ, որ խոսքը չի կարող լինել անհատապես բոլորի մտահորիզոնի մասին: Կան անհատներ, որոնք կազմում են համակարգը, և որոնք կարող են ունենալ էական տարբերություններ և՛ ինտելեկտուալ, և՛ մարդկային, և՛ մշակութային առումով, բայց կա համակարգ, որը ի մի է բերում բոլորին և ստեղծում «միջին վիճակագրական»:

Ահա այդ միջին վիճակագրական մակարդակում Հայաստանի իշխող համակարգի համար շեղումը, խեղումը դա օրենքն է, իրավունքը, հավասարությունը և այդ կարգի այլ երևույթներ ու արժեքներ: Եվ այս իմաստով այդ համակարգի հետ հարաբերվելիս կամ այդ համակարգի դեմ պայքարելիս կատարվում է հաճախակի կրկնվող կոնցեպտուալ սխալ՝ թվում է, թե համակարգը գիտակցում է իրավականության կարևորությունը, բայց զերծ է մնում դրանից վտանգավորության պատճառով:

Այդ կոնցեպտուալ սխալը բերում է մշտական անարդյունավետության թե՛ իշխանության հետ որևէ հարաբերություն կառուցելիս, երբ վերջում իշխանությունը «գցում» է բոլորին, թե՛ իշխանական համակարգի դեմ պայքարելիս, երբ վերջում բոլորը կանգնում են միևնույն խնդրի առաջ:

Ընդ որում, այդ կոնցեպտուալ սխալը կատարում են նաև արտաքին սուբյեկտները, միջազգային կառույցները, որոնք հարաբերվում են իշխանությունների հետ և փորձում նպաստել համակարգային բարեփոխումներին: Մեծ հաշվով, այդ գործում էլ անարդյունավետությունը պայմանավորված է այդ մեծ մոլորությամբ, թվացյալությամբ:

Կա պարզ իրողություն՝ ինչպես որ օրինապաշտ, իրավագիտակից քաղաքացիների համար են սկզբունքորեն անընդունելի կոռուպցիան, անարդարությունը, ապօրինությունը, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումը, որոնց վերաբերյալ հարցերում տվյալ քաղաքացին ի բնե անկարող է լինում գնալ կոմպրոմիսների, նույն կերպ իշխող համակարգի համար են սկզբունքորեն անընդունելի իրավունք, իրավահավասարություն, օրինականություն հասկացությունները, որոնց հարցերում էլ իշխանությունն է ի բնե անկարող գնալ կոմպրոմիսների:

Իրավիճակից ելքի, անելիքի փնտրտուքը կարող է արդյունավետության հեռանկար ունենալ այն դեպքում, երբ զերծ կլինի այդ կապակցությամբ պատրանքներից և հստակ կլինի, թե իր սոցիալ-հոգեբանական խորքում ինչ համակարգի հետ գործ ունեն հասարակությունն ու միջազգային հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում