ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններ են մեկնարկել 9 նահանգներում՝ Ալաբամայում, Արկանզասում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Օկլահոմայում, Թենեսիում, Տեխասում, Վերմոնտում և Վիրջինիայում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից ընտրողները գաղտնի քվեարկության ժամանակ կորոշեն, թե նախագահի պաշտոնին հավակնողներից ում ձայն կտան իրենց նահանգների պատվիրակները, որոնք կմասնակցեն երկու կուսակցությունների ազգային համագումարներին։










































