Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Իրանը պայքարի մեջ է մտնում՝ հանուն կովկասյան էներգետիկայի համեղ պատառի. EurasiaNet

Վրաստանը՝ որպես կասպիական տարածաշրջանի էներգակիրների արտահանման տարանցիկ երկիր, դարձել է գազ արտահանող երեք երկրների գլխավոր մարտադաշտը: Ձմռանը գազի պահանջարկը բավարարելու նպատակով Վրաստանը քննարկում է Ադրբեջանի առաջարկը, որը ներկա պահին բավարարում է Վրաստան գազի ներկրման 90%-ը, ինչպես նաև Ռուսաստանի առաջարկը, որը մնացած 10%-ն է ապահովում՝ որպես Հայաստան էներգակիրների արտահանման տարանցիկ վճար, իսկ այժմ այդ երկուսին ավելացել է նաև Իրանը:

Վրաստանի ընտրությունը կհանգեցնի լուրջ երկարաժամկետ հետևանքների: Հանրապետության կողմից գազի մատակարարման դիֆերսիֆիկացումը կնպաստի Ադրբեջանից կախվածության նվազման, որը Հարավկովկասյան գազատարի հիմնական նախաձեռնողն է և մտադիր է Վրաստանի միջով Թուրքիա և Եվրոպա գազամատակարարման հսկա ծրագիր իրականացնել: ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են մղում այդ նախագիծը՝ որպես «Գազպրոմ»-ից Եվրոպայի կախվածության նվազեցման գործիք, ինչը Ռուսաստանը հաճախ օգտագործում է որպես աշխարհաքաղաքական զենք:

Սակայն վրացի պաշտոնյաները սկսել են «Գազպրոմ»-ը դիտարկել որպես պոտենցիալ մատակարար: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվաի 19-ին հանդիպում ունեցավ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ:

«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, այն նաև փաստացի մոնոպոլ դիրք ունի վրացական շուկայում»,- ասել է Կալաձեն: Նրա պնդմամբ՝ Բաքուն, սակայն, տեխնիկական հնարավորություններ չունի մատակարարման ծավալները մեծացնելու և Վրաստանի աճող պահանջները բավարարելու համար:

Կալաձեի խոսքերով՝ անցած տարվա գարնանը կորպորատիվ հաճախորդների համար ադրբեջանական գազի մոտ 30% թանկացումից հետո Թբիլիսին դիմեց «Գազպրոմ»-ին, իսկ վերջինս շատ մրցունակ առաջարկ արեց:

«Գազպրոմ»-ի հետ գործարքի մեջ մտնելու հեռանկարը շատ վրացիների է մտահոգում: Ռուսաստանի հանդեպ թշնամական վերաբերմունքը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ 2008 թվականին երկու երկրների միջև կարճատև պատերազմից ի վեր:

Կալաձեն նշել է, որ հատուկ է Ռուսաստանի առաջարկը ներկայացրել Բաքվին, որպեսզի փորձի պայմանավորվել գների իջեցման վերաբերյալ, սակայն առայժմ դա չի հաջողվում: Վրաստանը և Ադրբեջանը ընդամենը պայմանավորվել են մատակարարման գրաֆիկի վերանայման շուրջ՝ կրճատելով ամառային մատակարարումները՝ մնացորդը տեղափոխելով ձմռանը:

Միևնույն ժամանակ բեմահարթակ է բարձրացել Իրանը: Միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը առաջարկել է օրական 14 մլն խոր. մետր գազ մատակարարել Վրաստանին Հայաստանի տարածքով, որը այժմ կախված է ռուսական շուկայից:

Սովորաբար Ռուսաստանը, որը խանդով է վերաբերվում այդ տարածաշրջանում խոշորագույն մատակարարի իր կարգավիճակին, զարմանալիորեն հանգիստ արձագանքեց Իրանի քայլերին: Առայժմ «Գազպրոմ»-ը ոչ մի առարկություն չի արտահայտել Թեհրանի՝ անդրկովկասյան համեղ պատառից օգտվելու փորձերին: Միևնույն ժամանակ, Վրաստանի ոչ բոլոր բնակիչների սրտով է Հայաստանի միջով իրանական գազի գնումը:

Ավելի վաղ Կալաձեն պնդել է, որ Թբիլիսիին՝ որպես տարանցիկ երկրի, Հայաստան հասցվող գազի փոխարեն դրամական միջոցներով վճարը ընդունել ստիպելու նպատակով «Գազպրոմ»-ը սպառնացել է ամբողջովին ընդհատել Հայաստան գազի մատակարարումը և թույլ տալ նրան գազ գնել Իրանից: Առայժմ պարզ չէ՝ կապ կա՞ արդյոք Իրանի առաջարկի և «Գազպրոմ»-ի ենթադրյալ սպառնալիքի միջև:

Այնուամենայնիվ, օգտվել Թեհրանի առաջարկից Թբիլիսին առայժմ չի կարող: «Գազպրոմ»-ի վերահսկողության ներքո Հայաստան-Իրան խողովակաշարով տարեկան ընդամենը 1,1 մլրդ խոր. մետր գազ է մատակարարվում, իսկ նոր խողովակաշարի կառուցման մասին առայժմ խոսք չկա:

Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու գաղափարն անգամ կատաղության է հասցրել Ադրբեջանին՝ Հայաստանի թշնամուն և Վրաստանի գազի գլխավոր մատակարարին: Բաքուն, որ առանց այդ էլ բարկացած էր Կալաձեի և «Գազպրոմ»-ի միջև բանակցություններից, սկսեց գովազդել Ադրբեջանի՝ իրանական գազի արտահանման համար որպես տարանցիկ երկրի հնարավորությունը:

Ադրբեջանի և Վրաստանի միջով Թուրքիա, այնուհետև Եվրոպա խողովակաշարի կառուցումը շահավետ կարող է լինել Իրանի համար: Թեհրանը արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի հանդեպ, սակայն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Թբիլիսին մի տարբերակ էլ է քննարկում՝ հարավկովկասյան գազատարից մեծածավալ գազի ներկրումը առանձին ճյուղի միջոցով: Փետրվարի 18-ին Կալաձեն հայտարարեց, որ եթե այդ տարբերակը հնարավոր լինի, ապա Վրաստանը գազի լրացուցիչ ծավալներ չի գնի ոչ Իրանից, ոչ էլ Ռուսաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում