ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ աշխարհի բոլոր երկրներում և ցանկացած հասանելի միջոցներով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք հետագայում էլ կկիրառենք բոլոր միջոցները ԴԱԻՇ-ի սպառնալիքները վերացնելու համար ամենուր, որտեղ նրանք գտնվում են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ։
«Ցանկանում եմ միանգամայն պարզ հայտարարել, որ կրակի ոչ մի դադարեցում չի լինելու ԴԱԻՇ-ի նկատմամբ։ Մենք կշարունակենք նրանց դեմ պայքարը առանց կանգ առնելու»,- ընդգծել է պետության ղեկավարը։










































