Վերջերս Forbes-ի հրապարակումը լուրջ հարված է հասցրել դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հեղինակությանը: Պարզվել է, որ նա շատ ավելի է վաստակել, քան նրա գործընկեր տղամարդիկ: 2014- հունիսից 2015-ի հունիսն ընկած ժամանակահատվածում նրա բանկային հաշվեհամարը համալրվել է 32 մլն ֆունտով: Իսկ «Օսկար»-ի հավակնող երկու այլ դերասան զգալիորեն ավելի քիչ են վաստակել:
Դերասանուհին, սակայն, վերջերս բազմաթիվ ելույթներ է ունեցել «Հոլիվուդում կանանց և տղամարդկանց վճարելու վրդովեցուցիչ անհավասարության» մասին: Դերասանուհու պնդմամբ՝ ինքն իմացել է շոու-բիզնեսում թույլ սեռի նկատմամբ խտրականության մասին, երբ ցանցահենները կոտրել են Sony կինոստուդիայի գաղտնի փաստաթղթերը:
«Ես պարզել եմ, որ ինձ շատ ավելի քիչ են վճարում, քան տղամարդկային արժանիքներով օժտվածներին: Ես լրջորեն զայրացել եմ ոչ այնքան Sony-ի վրա, որքան ինձ, որ չկարողացա նրանցից ստանալ այդքան միլիոններ»,- սոցցանցի իր էջում գրել էր դերասանուհին:








































