Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Կարենը հարբած վիճել էր տարեց մոր հետ ու խեղդամահ արել նրան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեղադրող Արիս Բարսեղյանի և հանրային պաշտպան Տիգրան Գրիգորյանի մասնակցությամբ սկսվեց Կարեն Սենեքերիմյանի գործի դատավարությունը:

45-ամյա Կարեն Սենեքերիմյանը 2013 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է հարազատ մորը՝ Գեղանուշին:

Ըստ մեղադրանքի՝ նախկինում չդատապարտված Կարենը, հակում ունենալով ալկոհոլային խմիչքների նկատմամբ, հարբած վիճակում պարբերաբար վիճաբանել է մոր հետ, նրան մեղադրել իր չստացված ընտանեկան կյանքի համար. Կարենը երկու անգամ ամուսնացել ու ամուսնալուծվել էր:

Սակայն ամուսնալուծությունների իրական պատճառը ոչ թե մայրն էր, այլ հենց իր՝ Կարենի խմելը, ինչպես այսօր վկայեցին նրանց ընտանիքը լավ ճանաչող վկաները:

Ըստ վերջիններիս՝ տիկին Գեղանուշը եղել է համեստ, որդիներին նվիրված, բարոյական կին:

Կարենը սեփական սխալները չտեսնելու, այլ մեղավորներ գտնելու և սեփական պատասխանատվությունն ուրիշի ուսերին բարդելու համար գտել է ամենաանմռունչ ու համբերատար էակին՝ մորը:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի պահին նա վիճաբանել է մոր հետ, հնչեցրել հին մեղադրանքները, ապա հարձակվել մոր վրա, նրան գցել բետոնե հատակին, ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ առաջացնելով կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղի փակ վնասվածքներ: Չբավարարվելով դրանով՝ նա ձեռքերով սեղմել է տարեց մոր կոկորդը, և մեխանիկական շնչահեղձությունից, ինչպես նաև գանգուղեղային վնասվածքներից մայրը հանգել է խմիչքից կուրացած որդու ձեռքերի մեջ:

Կարեն Սենեքերիմյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Կարենը նախաքննության ընթացքում և դատարանում լիովին ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար: Բայց սխալն այլևս ուղղել չի կարող:

Արտաքուստ Կարենը երդվյալ ալկոհոլիկի տեսք չուներ: Մայրը պիտի որ լավ հոգ տարած լիներ անընտանիք ու անկին զավակների համար:

Դատական նիստի ընթացքում Կարենը հաճախ էր խոնարհում աչքերը, դեմքին էլ վշտի չսարքված արտահայտություն կար: Բայց նրա կյանքում, միևնույնն է, անջնջելիորեն եղել է այն պահը, երբ խմիչքը նրա որդիական ձեռքերը աքցանել է մոր տառապած պարանոցի շուրջը: Ու նրա գութը չլսելու է տվել մոր տնքոցն ու չտեսնելու՝ ծերացած մարմնի թույլ թպրտոցը:

Տուժողի իրավահաջորդի տեղում Կարենի հարազատ եղբայրն է, նրանից մեկ տարով փոքր Գագիկը: Վերջինս չկարողացավ պատասխանել հարցին՝ ներե՞լ է եղբորը մայրասպանության համար: Ասաց՝ դա շատ դժվար հարց է, այս պահին պատասխան չունի: «Մի կողմից՝ եղբայրս է, խղճում եմ նրան, մյուս կողմից՝ մայրս էր…»:

Գագիկը որևէ պահանջ կամ բողոք չուներ: Նա խոսում էր հանդարտ, ցածրաձայն, աշխատում էր անկեղծ լինել:

Նրանք երեքով են ապրել՝ Կարենը, Գագիկը և իրենց մայրը: Տարիներ առաջ Կարենը վաճառել է իրենց տունը, փողը փոխվել է, նրանք կորցրել են գումարը ու, փաստորեն, մնացել անտուն:

Մուրացանի փողոցում երեքով ապրել են մեկ սենյակում, վարձակալական հիմունքներով: Կարենը երկու անգամ ամուսնալուծվել է խմելու պատճառով:

Գագիկը նոր-նոր ցանկացել է ընտանիք կազմել, դեպքի օրը հենց հանդիպման է եղել, պատրաստվել է հարսնացուին ծանոթացնել մոր հետ: Բայց մոր սպանությունից հետո աղջիկն ու նրա հարազատները մերժել են Գագիկին: Ու նրա ընտանիքն այդպես էլ չի կազմվել:

Փաստորեն, այս պահին նրա ընտանիքը կալանավայրում գտնվող եղբայրն է, իսկ ամենօրյա մտածմունքը՝ թե ինչպե՞ս էր քնած մնացել, երբ առաջին հարկում եղբայրը ծեծելով ու խեղդելով սպանում էր մորը:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին վկաներն ու տուժողի իրավահաջորդը:

Առաջին վկան հարևանուհին էր, ով նույնպես վարձակալական հիմունքներով ապրում է նրանց կողքին: Տիկին Մարգարիտը աշխատում է կենդանաբանական այգում, զբաղվում գիշատիչ գազանների խնամքով:

Նման աշխատանք անող կինը «շոկի մեջ» է ընկել, երբ Գագիկը վաղ առավոտյան զանգել ու կանչել է նրան, ու նա տեսել է կապտուկապատ դեմքով անշունչ պառկած «տատիին»:

Վկան հայտնեց, թե իրենք լավ հարևաններ են եղել: Ինքը երբեք չէր պատկերացնի, որ «էս աստիճանի» բան կարող է լինել: Կարենը, ճիշտ է, խմել է, խմած ժամանակ վիճաբանել մոր ու եղբոր հետ, բայց վկան հայտնեց, թե ինքը «հսկողության տակ է պահել իրադրությունը»: Ցավոք, նա գիշերները շատ շուտ և շատ ամուր է քնում, աղմուկ չի լսել, թե չէ կմիջամտեր ու թույլ չէր տա Կարենին անուղղելի սխալը գործել: «Ես կխառնվեի, ես անտարբեր մարդ չեմ, բանը դրան չէր հասնի»:

Ըստ վկայի՝ «տատին» երբեք չէր մեղադրում իր որդիներին, նրանց մասին բացասական ոչինչ չէր ասում, սիրում էր անմնացորդ: Կարենը կարող էր խմած ժամանակ վիճել, խմիչք ուզել կամ փող:

Կարենը երկրորդ ամուսնությունից աղջիկ ունի, երեխային երբեմն բերում էին, բայց երեխայի մայրը այցի չէր գալիս:

Երբ վկային վաղ առավոտյան զանգել ու կանչել են, հայտնել են, թե տատիկը գիշերը ցանկացել է զուգարան գնալ, աստիճաններից գլորվել ու մահացել է:

Բայց վկան նկատել է, որ «կուշետկին պառկած ու վերարկուով ծածկված» մահացածի դեմքին ու թևերին այնպիսի կապտուկներ կան, որոնք դժվար թե ընկնելուց առաջանային:

«Ինը տարի միասին ապրել ենք, մեկ էլ դիակը դնում են դեմս: Դրա համար էլ շոկի մեջ ընկա: Փրկելու հարց չկար, տատին արդեն չէր շնչում: Մինչև ոստիկանության գալը Գագիկը մի քանի անգամ Կարենին հարցրեց, թե ինչ է եղել: Կարենն էլ երդվում էր, թե մայրը ընկել է, ինքը նրան մատով անգամ չի դիպել… Տատին իսկական հայ մայր էր՝ խելոք, տնական, բարոյական»:

Երկրորդ վկան տուժողի քրոջ ամուսինն էր՝ Սալոնիկում ծնված պարոն Օնիկը: Նա ևս հայտնեց, թե բոլորի համար մեծ անակնկալ էր տեղի ունեցածը: Գիտեին, որ Կարենը խմում է: Նրանց ընտանիքը այլ առումներով նորմալ ընտանիք էր:

Այս վկայի կարծիքով ևս Կարենի ամուսնալուծությունների պատճառը խմելն էր: «Մայրը շատ խղճով, շատ լավ կին է եղել… Նրանց հարաբերությունները նորմալ էին… Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կարենը կարող է մորը սպանել… Մայրը նրան միշտ պաշտպանում էր…»:

Տուժողի իրավահաջորդը՝ Կարենի եղբայր Գագիկը չօգտվեց եղբոր դեմ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքից: Բայց շատ բան էլ չասաց:

Ներկայացրեց, որ դեպքի օրը ինքը հանդիպել է սիրած աղջկա հետ: Տուն գնալու ճանապարհին զանգել է եղբայրը, ասել՝ արի իմ հետևից, միասին տուն գնանք: Ինքը չի նկատել, որ եղբայրը խմած է: Խաղաղ զրուցել են: Ինքն ասել է, թե որտեղից է գալիս, խոսել են գործերից: Զանգել է մորը, հարցրել՝ տանը ուտելու բան կա՞: Մայրն էլ ասել է՝ չէ, ձեզ հետ մի բան բերեք:

Գագիկը գրիլ է առել, կես լիտրանոց օղի, ու եղբոր հետ գնացել է տուն: Հաց են կերել: Եղբայրներով՝ ամեն մեկը երկու բաժակ օղի է խմել: Գագիկը պառկել է քնելու, որ առավոտյան շուտ արթնանա:

Կարենը ցանկացել է սուրճ խմել: Գագիկը վերջին անգամ մորը ողջ տեսել է, երբ նա Կարենի համար սուրճ էր եփում: Գագիկը պինդ քնել է, ոչ մի ձայն չի լսել: Արթնացել է առավոտյան վեցին: Տեսել է՝ եղբայրը նստած՝ շալվարն է մաքրում, իսկ մայրը սենյակում չէ:

Անհանգստացել է, հարցրել Կարենին: Նա էլ ասել է՝ մաման գնացել է զուգարան, էսա կգա: Տասը-տասնհինգ րոպե է անցել: Մայրը չի եկել:

Գագիկն անհանգիստ վեր է կացել, հագնվել: Ասում է՝ ուզում էի մեքենան նստել ու գնալ կայարանի կողմը՝ մտածելով, թե մայրիկը Կարենի հետ միգուցե վիճել է ու զայրացած դուրս եկել տնից:

Երբ Գագիկը հագնվել ու ցանկացել է տնից դուրս գալ, Կարենն ասել է, թե մայրը գիշերը գնացել է զուգարան, աստիճաններից գլորվել ու մահացել:

Գագիկը վազել է ցած: Կարենը՝ նրա հետևից: Գագիկը մորը տեսել է մեջքի վրա ընկած, անշնչացած: Դեմքի ու մարմնի կապտուկներից ենթադրել է, որ դրանք ընկնելուց չէին առաջանա: Բայց Կարենը շարունակ երդվել է ու պնդել, թե ինքը մորը չի խփել:

Գագիկը զանգել է շտապօգնություն, բայց ասել են, թե դիակի պարագայում պետք է զանգեն ոստիկանություն: Զանգել է: Հետո կանչել է ամենամոտ հարևանուհուն՝ Մարգարիտին…

Ոստիկանությունում եղբայրներն այդպես էլ հայտնել են՝ իրենց մայրը աստիճաններից ցած է գլորվել ու մահացել: Բայց դատաբժիշկն արձանագրել է բռնի մահվան հանգամանքը:

Եղբայրներին հարցաքննել են: Ու Կարենը վերջապես խոստովանել է, որ գիշերը վիճել է մոր հետ, գցել բետոնե հատակին, ծեծել, սեղմել կոկորդը… Խմած է եղել, չի գիտակցել, թե ինչպես է սեղմում, ուշքի է եկել, երբ մայրն անշարժացել էր…

Գագիկն ասաց. «Ես ոստիկանությունում իմացա, որ Կարենն է սպանել: Երևի լավ էր, որ այնտեղ իմացա: Տանը իմանայի, չէի կարողանա ինձ զսպել…»:

Գագիկը չկարողացավ պատասխանել, թե ինչ պատիժ կցանկանար, որ եղբոր նկատմամբ սահմանվեր. «Վերքս դեռ թարմ է, ոչինչ ասել չեմ կարող: Ինքը իր պատիժը ստացել է ամբողջ կյանքի համար, ես ի՞նչ ասեմ…»:

Կարենի նկատմամբ սահմանվելիք պատիժը սկսվում է 8 տարի ազատազրկումից:

Կարեն Սենեքերմյանը չհարցաքննվեց. դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալը միայն ասաց, որ, իրոք, շատ է խմել, ու կատարածի պատճառը… խմիչքն է եղել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում