ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ի պատասխան այն հարցի, թե նա կցանկանա՞ր, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն, նշեց. «Ցանկացած մարդ իրավունք ունի վերադառնալու կամ չվերադառնալու, ինքն է որոշում: Որևէ մեկի ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չէ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ որ անձը հայտարարում է իր վերադարձի մասին:
Վարդան Օսկանյանը եթե կուսակցություն հիմնի. կմիանա՞ արդյոք այդ կուսակցությանը. այս հարցին ի պատասխան՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին և ընդհանուր վիճակին, որ ունի կուսակցություն ստեղծելու բոլոր իրավունքները:
«Ես կխոսեմ այդ մասին այն ժամանակ, երբ որ կստեղծի կուսակցություն կամ գոնե կհայտարարի, որ ստեղծում է կուսակցություն»,- նշեց պատգամավորը հավելելով, որ ինքը միայն կողջունի, եթե Վ. Օսկանյանը որոշի կուսակցություն ստեղծել:
Մանրամասները՝ տեսանյութում:






































