Monday, 13 07 2026
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Էներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ. նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ էներգետիկ ոլորտին ուղղված՝ Համաշխարհային բանկից ստացվելիք վարկի վերաբերյալ։

Հաղորդագրությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց և թափանցիկ գնագոյացում էլեկրամատակարարման շղթայի բոլոր օղակներում:

Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այս մասին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել դեռևս փետրվարի 19-ին։

Սակայն հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը՝ մեկ անգամ ևս հայտարարում ենք. սակագնի հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին ՀԷՑ-ում առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։

Պարտքերի առաջացման պատճառներն են՝ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն առաջացել է մինչև սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-2015թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից արտադրող ընկերություններին՝ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կփակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

Չվճարումների հետ կապված էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ։

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար ներգրավել են կարճաժամկետ առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ:

Դրանք վերակառուցելու նպատակով անցած տարի աշխատանքներ կատարվեցին Համաշխարհային բանկի հետ և մշակվեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է ցածր տոկոսներով և երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավել՝ համակարգի պետական ընկերությունների առևտրային վարկերը վերակառուցելու և չվճարված պարտավորությունները մարելու համար։ ՀԲ տրամադրած վարկի գումարը կազմում է 30 մլն դոլար։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով և որևէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում