Sunday, 12 07 2026
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Սերժ Սարգսյանի թվաբանական խնդիրները

Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական որևէ տեղ ապահովված համարելը դեռ վաղ է, և ոչ ոք թող նման երաշխավորվածություն չունենա, ըստ էության, հիմք է տալիս ենթադրելու, որ նման պայմանավորվածություններ չեն ներառվում նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության տիրույթում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նաև ակնարկում է, որ որևէ մանդատի պայմանավորվածություն չկա նաև ՀՅԴ-ի հետ: Խոսքը, իհարկե, զուտ մանդատների քանակի մասին է, քանի որ քիչ հավանական է, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին դուրս թողնի խորհրդարանից, թեև իհարկե պարզ հարց է առաջ գալիս, թե ի՞նչ պետք է անի ՀՅԴ-ն այդ դեպքում:

Այդուհանդերձ, ՀՅԴ-ի տեղը խորհրդարանում գործնականում երաշխավորված է, իսկ ահա մանդատների քանակի հարցը՝ անորոշ: Եվ դա, իհարկե, ոչ միայն ՀՅԴ-ի դեպքում, այլև գուցե նույնիսկ ՀՀԿ-ի:

Բանն այն է, որ 2017 թվականի ընտրությունները Սերժ Սարգսյանի համար բավական խնդրահարույց են լինելու ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլ նաև թվաբանական տեսանկյունից: Բացի մեծամասնություն ձևավորելուց՝ Սերժ Սարգսյանը պետք է ապահովի նաև երաշխիքներ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, ընդ որում՝ այնպես, այն հարաբերակցությամբ, որ այդ երաշխիքները, որոնք բնականաբար արտահայտվելու են այս կամ այն ուժերին խորհրդարան ներառելու տեսքով, չբերեն ներքաղաքական լարվածության, չառաջացնեն ներքաղաքական սրացումների նախադրյալներ:

2012 թվականին Սերժ Սարգսյանը կարողացավ թվաբանության հարցերը դասավորել այնպես, որ խորհրդարանում տեղավորվեն բոլոր առանցքային ուժերը, այսպես ասած, ոչ ոք դուրս չմնա: Սակայն 2012-ից հետո տեղի են ունեցել բազմաթիվ տրոհումներ, որոնք որպես գործընթաց դեռևս շարունակվում են: Ձևավորվում են նոր ուժեր, միաժամանակ դեռևս ասպարեզում են այսպես ասած հները: Այսինքն՝ քաղաքական ներկապնակի գույներն ավելացել են, իսկ ահա խորհրդարանական տեղերի քանակի առումով իրավիճակը հարաբերական է:

Բանն այն է, որ դրանք առաջին փուլի պարագայում նվազել են, իսկ երկրորդի դեպքում՝ զգալիորեն ավելացել: Այսինքն՝ այս անգամ բոլորին տեղավորելու համար հարկ կլինի անցկացնել երկրորդ փուլ: Բայց դա էլ, իր հերթին, բերում է հավելյալ բարդություններ, լարվածություն: Իսկ դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից՝ նա գերադասում է ընտրությունները փակել մեկ փուլով: Համենայն դեպս, այդպես է եղել թե՛ 2008-ին, թե՛ 2013-ին: Ավելին՝ իշխանություններն այսօր ռեսուրս չունեն անգամ մեկ անաղմուկ փուլի համար, ուր մնաց՝ երկուսը: Սա նշանակում է, որ թվաբանությունն իսկապես բարդանում է: Ու դա այն դեպքում, երբ Սարգսյանի համար ինքնին բարդ է թվաբանությունը հենց ՀՀԿ ներսում, որտեղ այսօր կան էական հավակնություն ունեցող մի քանի խմբեր: Ավելին՝ այդ խմբերը կարծես թե ունեն իրենց «ընդդիմությունները», որոնց միջոցով փորձում են բազմաշերտ դարձնել խաղն ու մեծացնել այն շահելու իրենց հնարավորությունները:

Այստեղ, սակայն, ինչպես ակնհայտորեն երևում էր նաև Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից, Սարգսյանն իր հաջողության հնարավորությունները փնտրում է ոչ թե ներքին հարցերում, այլ արտաքին հարթությունում՝ դրանով պայմանավորելով ապագա խորհրդարանի քարտեզը: Պատահական չէր նրա դիտարկումն այն մասին, որ Հայաստանում ներքին քաղաքական մրցակցությունը պետք է ձևավորվի արտաքին կարևոր հարցերում կոնսենսուսի հիմքով: Սա պարզորոշ ակնարկ է առ այն, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանը կլինի աշխարհաքաղաքական գործընթացների ընդգծված արտահայտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում