Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ստացել է հաշվեհարդարի սպառնալիքներով նամակ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Կառավարությունում ստացվել է անանուն ծրար, որում եղել են վարչապետի լուսանկարը, փամփուշտ և սպառնալիքներով նամակ՝ կազմված թերթերից կտրտված տառերով: Հատուկ ծառայությունները ստուգում են միջադեպը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Նամակը ստացել եմ, բայց շատ չեմ վախեցել: Առաջին և վերջին անգամ չէ, երբ մաքսանենգներից 3 մլրդ լև ես խլում (մոտ 1.5 մլրդ եվրո) և ձեռնարկում այլ՝ ոչ ժողովրդական գործողություններ, ուստի միշտ կարելի է սպասել պատասխան գործողություններ»,- ասել է Բորիսովը:










































