Mitsubishi-ն մշակում է օդում տեսանյութի պրոյեկցիայի համակարգ, որը նախատեսվում է առևտրականացնել մինչև Տոկիայում 2020-ի ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին հայտնում է internetua.com-ը:
Նախագծի իրագործման համար ընկերությունն օգտագործում է երկու տեսակի օպտիկական տարրեր՝ մտնող ֆոտոնները երկու մասի բաժանող լույսի բաժանարար և անդրադարձնող թերթիկ: Այդ բաղադրիչները ստորև նկարագրվածի պես դիրքավորելու դեպքում ստացվում է օդում լողացող պատկեր:
Հանդիսատեսին ցույց տալու համար, թե որտեղ է գտնվում լողացող պատկերը, ինժեներները նախատեսել են հատուկ ցուցիչներ՝ էկրանի երկու կողմից պրոյեկտված պատերին:
Mitsubishi-ի մտահղացմամբ՝ համակարգը հնարավորություն կտա մարդկանց պատկերել բնական մեծությամբ հեռահար կապի համար, նաև կօգտագործվի հասարակական վայրերում խոշոր պատկերներ պրոյեկտելու համար:








































