ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ այսօրվա նիստում, դիմելով ՄԻՊ նոր թեկնածու Արման Թաթոյանին, նշեց, որ նա խմբակցությունների հետ հանդիպել է, իսկ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ չի փորձել հանդիպել. «Խորհրդարանն ունի խմբակցություններում չընդգրկված 7 պատգամավոր: Դուք չեք նախաձեռնել նրանց հետ հանդիպում: ԱԺ-ում կա տրադիցիա՝ ՀՀ վարչապետը կառավարության ծրագիրը քննարկելիս հանդիպում է խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ:
Գլխավոր դատախազի թեկնածուն, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, բոլորը հանդիպել են: Ինչո՞ւ չի նախաձեռնվել ձեր թեկնածությունը հաստատվելուց հետո նման հանդիպում: Ես կարծում եմ, դա անհարգալից վերաբերմունք է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































