Իտալական Սարդինիա կղզու Մորիս գյուղը սպասարկող փոստատարի ավտոտնակում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 400 կգ չմատակարարված նամակներ: Այժմ փոստատարին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Փոստատարի ինքնությամբ իրավապահները սկսել են հետաքրքրվել տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո:
Չնայած այն բանին, որ նրա անփույթ գործողությունների հետևանքով տուժել են գյուղի 2000 բնակիչներից շատերը, ընդհանուր առմամբ փոստատարին դրական են բնութագրել՝ նշելով, որ նա լավ մարդ է, պարզապես նամակները բավականին ուշ է տեղ հասցրել և չափազանց շատ խմել: Ենթադրվում է, որ նա պարզապես ծուլացել է հանձնել նամակներն ու ծանրոցները:








































