Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցը, հայտնում է TASS-ը հղում կատարելով իրանյան դիվանագիտական աղբյուրին:
«Կողմերը մանրամասն քննարկել են Սիրիայի իրավիճակը վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- նշել է Շոյգուն:
Սերգեյ Շոյգուն նաև Հասան Ռուհանիին ուղերձ է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայի կարգավորման հարցով: Կրեմլում այդ տեղեկատվությունը դեռևս չեն մեկնաբանել:










































