Friday, 10 07 2026
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Վիրավորական է, երբ սպասում են՝ անվճար օր լինի, նոր գան թանգարան

Թանգարանների տոնին ընդառաջ՝ այսօր տոնի մասին խոսեցին Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Սահակյանն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Հովհաննես Սահակյանն իր խոսքում ասաց, որ մեր ժողովրդի մեջ դեռևս ձևավորված չէ թանգարան գնալու հասկացությունը, այդ առումով վաղվա տոնը մի տեսակ վիրավորական է. «Դպրոցները կամ այլ կազմակերպությունները սպասում են, որպեսզի գան և անվճար դիտումներ անցկացնեն, և սա շատ վիրավորական է: Թանգարանների գործունեությանը կարող են նպաստել տուրիստական գործակալությունները, բայց դրանք շահամոլներ են և չեն մտածում՝ տուրիստներին տանեն, ցույց տան հանճարների տները: Գնալով գրպանային քաղաքականության՝ մոռանում են ազգային մտածողութությունը»:

Նա շեշտեց, որ թանգարաններն արդեն դուրս են եկել գոյատևման շրջանից և ստեղծագործական փուլի են անցել: Այժմ թանգարաններում ժողովածուներ են հրատարակվում։ Խ. Աբովյանի անվան թանգարանն արդեն աբովյանագիտական վեց ժողովածու է հրատարակել. «Մենք արդեն նախաձեռնել ենք Աբովյանն անգլերենով ներկայացնել, այս ամիս պատրաստ կլինի «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն: Այս ամեն ինչի նպատակն է, որ ժողովուրդը ճանաչի Աբովյան մեծ հայրենասերին»:

Բանախոսն ասաց նաև, որ այժմ թանգարանը մի մեծ հոգս ունի՝ հայ-էստոնական եղբայրությունը խորհրդանշող հուշարձանը թանգարանի մոտ փոխելը: Հուշարձանի հեղինակը Ռաֆիկ Իսրայելյանն է. «Հուշարձանն այժմ ընկել է տների արանքում, զարդաքանդակներն են տաշում, սալիկներն են տանում, մյուս ամիս էլ էստոնացիներ են գալու՝ Տարտուի համալսարանից, նամակ ենք գրել, որ հուշարձանի հարցը լուծեն»: Նա հավելեց նաև, որ Շուշիում և Ստեփանակերտում ևս ուզում են բացել Աբովյանի թանգարանի մասնաճյուղը, ինչպես նաև՝ անցկացնելու են շրջիկ ցուցադրություն:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նույնպես նշեց, որ շատ սխալ է միանգամից թանգարան թողնել մեծ թվով մարդկանց. «Ես նամակ եմ գրել մշակույթի նախարարությանը, և գիշերը չենք աշխատելու: Շատ վտանգավոր է, հազար մարդ է մտնում միանգամից, մանր իրեր են, ջարդելը մի կողմից, գողանալը՝ մյուս կողմից: Մենք իննից հինգն անվճար կաշխատենք, բայց գիշերը թանգարանը փակ կլինի»:

Զավեն Սարգսյանը համոզված է, որ թանգարան գնալը պետք է պահանջ լինի՝ հաց ուտելու և ջուր խմեու պես, ոչ թե սպասեն, որ անվճար օր լինի, նոր գան:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում