Tuesday, 14 07 2026
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է

Կառավարության ներկա կազմը կասկածի տակ է դնում երկրում աղքատության հաղթահարումը. ԹԻ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. մայիսի 8-ի հրամանագրերով ձևավորվեց Հայաստանի Հանրապետության «նոր» կառավարությունը՝ նախկին վարչապետի գլխավորությամբ: Կառավարության ներկա կազմում կա ընդամենը 3 նոր նախարար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության նախկին ղեկավարին և անդամների մեծ մասին վերանշանակելը հավաստումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դրական է գնահատել նրանց կատարած աշխատանքը, գոհ է նրանց կառավարած ոլորտներում առկա վիճակից, ուստիև արժանին է մատուցել նրանց՝ վերանշանակելով իրենց պաշտոններում: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը 2008թ.-ից զբաղեցնող Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում էլ ավելի խորացավ աղքատությունը և ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները: Շարունակելու են պաշտոնավարել նաև այն նախարարները (ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյան, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյան), որոնց կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ մամուլի հրապարակումներն այդպես էլ պատկան մարմինների կողմից չհետաքննվեցին, ինչպես նաև նրանք, ովքեր դրսևորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր վարքագիծ (ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան և այլն):

Երկրի կառավարումը նման անձանց վստահելը կասկածի տակ է դնում երկրում աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության հաստատման, բնական պաշարների կառավարման և շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հեռանկարները: Այն նաև թույլ է տալիս եզրակացնել, որ հանրության մի զգալի մասի կարծիքները և տրամադրությունները Հայաստանում օրակարգ չեն ձևավորում և արհամարհվում են: Իշխանություններին բավական է հաշվետու լինել միայն այն ուժերի առջև, ովքեր ապահովում են համակարգի վերարտադրությունը:

Այսպիսի պայմաններում, զավեշտալի են հնչում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները: Խմբակային շահերով առաջնորդվող իշխանությունը կարող է երաշխավորել միայն խմբակների քաղաքական և տնտեսական բարգավաճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում