Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչության պատճառով իրենք ստիպված են եղել հետաձգել թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։
Չավուշօղլուի խոսքով՝ այդ նիստը տեղի կունենա մոտ ապագայում։ Նա ընդգծել է, որ Մամեդյարովի հետ քննարկել է համատեղ մի շարք նախագծերի հարցը և հատկապես «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը:
«Միջազգային ոլորտում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։ Մենք Ադրբեջանի հետ ենք բոլոր հարցերում՝ ներառյալ ԼՂ-ի հարցը»,- ասել է նա։






































