Գիտնականները ստեղծել են նոր մետաղանյութ՝ պղնձի և պլաստիկի մասնիկներից ցանց՝ անտեսանելի ռադիոալիքների և էլեկտրամագնիսական ճառագայթման այլ տեսակների համար, ինչը հնարավորություն կտա նման ցանցերն օգտագործել գաղտնի օբյեկտները հայտնաբերումից պաշտպանելու համար: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Մարին Սոլյաչիչը և նրա գործընկերները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (ԱՄՆ) ստեղծել են «անտեսանելի անձրևանոցի» նոր մոդել, որը կարող է իր միջով անցկացնել էլեկտրամագնիսական ալիքները:
Գիտնականները ստեղծել են պղնձե առանցք, որի վրա հագցված են խորանարդաձև կամ գլանաձև կառուցվածքներ, որոնք իրարից առանձնացված են դիէլեկտրիկ-պլաստիկե ներդիրներով:







































