Saturday, 18 07 2026
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ

Լեհաստանի դեսպանը հույս ունի, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի 2016-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Հայաստանի և Եվրամիության միջև ներկայումս բանակցվող նոր երկկողմ համաձայնագիրը տնտեսական առումով որքան հնարավոր է մոտ է լինելու Եվրոպայի ազատ առևտրի գոտուն՝ մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ով  երեկ՝ տիկնոջ հետ այցելել էր Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»՝ նվիրատվություն անելու նպատակով:

Թեև համաձայնագրի ստորագրման ժամկետ չի հայտարարվում, բայց դեսպան Նովակովսկին հույս ունի, որ Եվրամիությունն ու Հայաստանը կստորագրեն նոր համաձայնագիրը 2016 թվականի ընթացքում: Եթե նույնիսկ այն չստորագրվի 2016-ին, ծրագրով նախատեսված է պայմանագիրն ավարտին հասցնել մինչև այս տարվա ավարտը:

Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագիրը, Լեհաստանի դեսպանի խոսքով, շարունակում է մնալ Եվրոպայի հարևանության քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ Եվրամիությունն այսուհետ ավելի անհատականացված մոտեցում է ցույց տալու կոնկրետ երկրներին:

«Հույս ունեմ, որ Հայաստանը կստորագրի երկկողմ համաձայնագիրը Եվրամիության հետ 2016 թվականի ընթացքում, և այն հիմք կլինի համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում և՝ առաջին հերթին «Արևելյան գործընկերության» շրջանակերում: Այնպես որ, «Արևելյան գործընկերությունը» շարունակում է մնալ Եվրամիության առաջատար ծրագրերից մեկը՝ Եվրոպայի և աշխարհի այդ երկրների ուղղությամբ»,- նշեց Եժի Նովակովսկին:

– Պարոն դեսպան, իսկ շարունակո՞ւմ է «Արևելյան գործընկերության» ծրագիրը մնալ առաջնահերթություն մասնավորապես Լեհաստանի համար, որովհետև մենք գիտենք, որ Լեհաստանն այդ ծրագրի լոկոմոտիվներից մեկն էր:

– Այո, անկասկած: Իմ կարծիքով՝ նոր կառավարությունը ավելի շատ է ուշադրություն դարձնելու, այսպես ասած, արևելյան քաղաքականության, այսինքն՝ Եվրոպայի արևելյան հատվածի երկրների հետ համագործակցության վրա, քան նախորդն էր անում: Ես չեմ կասկածում, որ «Արևելյան գործընկերությունը» մոտակա ժամանակներում լինելու է Լեհաստանի արտաքին քաղաքականության առաջնային բաղադրիչներից մեկը:

– Դուք կարծում եք, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի 2016 թվականի՞ ընթացքում, թե՞ պարզապես այս տարի բանակցությունները կավարտվեն:

– Տարբերություն չկա: Եթե բանակցություններն ավարտվեն, արդեն հնարավոր կլինի ստորագրել այդ համաձայնագիրը: Հույս ունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի: Ըստ ծրագրի՝ պայմանագիրը պետք է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում:

– Իսկ ի՞նչ տարբերություններ կան այս նոր համաձայնագրի և մինչև 2013թ. Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված Ասոցացման համաձայնագրի միջև:

– Ըստ իս, ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի՝ նոր փաստաթղթում կան որոշակի կետեր, որոնք կապված են այն հանգամանքի հետ, որ Հայաստանը միացել է այլ ինտեգրացիոն կառույցների, և պետք է այնպես կազմել պայմանագիրը, որպեսզի այն չհակասի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Բայց մյուս կողմից, ես գիտեմ, որ մեր հայ բարեկամները փորձում են այս համաձայնագրում ավելի շատ ընդգծել անվտանգության հետ կապված հարցերը, քան Ասոցացման համաձայնագրում էր:

– Այսինքն՝ այդպիսի կետ կլինի՞ նոր համաձայնագրում:

– Ես, իհարկե, Եվրահանձնաժողովում չեմ նստում, որը վարում է բանակցությունները, բայց ինձ թվում է, որ դա այն հարցերից մեկն է, որը կքննարկվի:

– Իսկ ի՞նչ բնույթի առևտրային հարաբերություններ և ընդհանրապես տնտեսական համագործակցություն է ենթադրում նոր համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև:

– Ինձ թվում է՝ այն որքան հնարավոր է մոտ կլինի Եվրոպայի ազատ առևտրի գոտուն, որովհետև նախկինում՝ 2013-ին, մենք արդեն պայմանավորվել էինք ազատ առևտրի գոտին խորացնելու վերաբերյալ: Բացառություն են միայն այդ սահմանափակումները, որոնք կապված են Հայաստանի՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ստանձնած պարտավորությունների հետ: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ շարժվել ազատ առևտրային գոտին ամբողջությամբ ներդնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում