Saturday, 08 06 2024
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում

Սամվել Ալեքսանյանին պատկանող VEGA-ի գնորդները զեղչային միֆերի «զոհ» են

«Շտապե՛ք, 70% զեղչ, վերջին տաք-տաք պերաշկիները, թորգոմ&նորիկ էլեկտրոնիկայի խանութ. գնեք մեկ հեռուստացույց, 100-ն ստացեք անվճար». մեկ օրվա ընթացքում մոտավորապես այս բովանդակությամբ առնվազն 8 sms կարող է սևեռել ձեր ուշադրությունը հեռախոսի վրա: Եթե բախտներդ չբերի, ու այդ պահին նոր ստացած աշխատավարձը դեռ գրպանում լինի՝ գովազդային sms-ի գայթակղությանը դիմանալու ձեր շանսերն ավելի քիչ են: 70% զեղչի ախորժակը, սակայն, արագ կփակվի՝ հենց հասնեք դեպքի վայր:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զեղչի մասին հաղորդագրությունն ստացել է VEGA էլեկտրոնիկայի վաճառատնից, գնացել խանութ՝ էժանացած տեխնիկա գնելու, բայց արդյունքում խաբված լինելու մասին գրություն է ուղարկել ՏՄՊՊՀ-ին:

Պարզվում է՝ պատգամավորի դռանը չոքած ուղտը շատերին է այցելել: Քաղաքացիները զեղչային միֆերին այլևս լուրջ չեն վերաբերվում:

Կեղծ զեղչերի մասին հաղորդագրությունը ոտնահարում է սպառողի իրավունքը ու դաշտը չկարգավորող օրենքի պատճառով դեռևս մնում անպատիժ: Սպառողների խորհրդատվության կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը մատնացույց է անում ՏՄՊՊՀ-ի անտարբերությունը: Թույլ վերահսկողության հերթական պտուղները քաղում են շարքային սպառողները:

Մասնագետի խոսքով՝ սպառողները խաբված են նույնիսկ այն դեպքում, եթե 70 տոկոս զեղչը համապատասխաներ իրականությանը: Այդ պարագայում ապրանքը ոչ թե զեղչվում է, այլ վաճառվում է առնվազն ինքնարժեքով:

Եթե ապրանքը զեղչված է, ուրեմն որակը զիջում է: Որքան էժան է տեխնիկան, այնքան կարճատև է դրա կյանքը: Արհեստանոցում այդ պատճառով փչացած հեռուստացույցների պակաս չի զգացվում:

Արհեստավորի խոսքով՝ այստեղ հայտնված տեխնիկայի մեծ մասն ունեն գործարանային խնդիր կամ վնասվել են տեղից տեղ տեխափոխելու ճանապարհին: Սակայն փաստն այն է, որ օգտագործողի բնակարանում այս հեռուստացույցները քիչ են ապրել, որովհետև սրահը նորոգում է երաշխիքային ժամկետում գտնվող հեռուստացույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում