Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատ դեմոկրատներ»-ից դուրս կգա նոր ՀՀՇ-ին միանալու համար

Հայոց համազգային շարժումը կվերագրանցվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեցին շարժման նախկին ակտիվ անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանը. վերջինս մայիսի 2-ին դուրս է եկել «Ազատ դեմոկրատներ»-ից:

«Նախաձեռնել ենք չորսով, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ ընկերներ մեզ հետ են և կմիանան այս հայտարարությանը: Շատ համախոհներ ունենք: Հայտնի է, որ մի ստվար հատված կմիանա այս նախաձեռնությանը: Նախաձեռնող խմբի կազմում են արդեն մոտ 200 մարդ, և միացողներ էլի կլինեն»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Բանախոսը հավելեց, որ մայիսի 2-ին դիմում է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ»-ից դուրս գալու մասին:

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի Խաչատուր Քոքոբելյանի հետ, նա կմիանա՞ իրենց, թե՞ ոչ, Ա. Արզումանյանը պատասխանեց. «Վերջին անգամ երեկ եմ տեսել Խ. Քոքոբելյանին և ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, եթե ընդունում է Հայոց Համազգային շարժման կանոնադրությունը»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արարատ Զուրաբյանը, ի պատասխան այն հարցին, թե՝ ո՞վ է ֆինանսավորելու ՀՀՇ-ին, ասաց. «Կուսակցության ֆինանսավորումը լինելու է շատ բաց և թափանցիկ, անդամավճարի ձևով: Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների մի մասին ֆինանսավորում է իշխանությունը, մի մասին՝ այլ կառույց, մենք գտել ենք այդ գործընթացը ինչ-որ ձևով բաժանելու ճանապարհը՝ ֆինանսավորումը հավասարապես բաժանելու անդամների միջև»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև աշուն կկայանա ՀՀՇ համագումարը:

Հարցին՝ կուսակցությունը լինելու է ընդդիմադի՞ր, թե՞, հնարավոր է, այլընտրանքային, Ա. Արզումանյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այստեղ նստածների կենսագրությունը՝ չեմ կարծում, թե հարցը կոռեկտ է. ՀՀՇ-ն պետք է չէ համեմատել այս կամ այն կառույցի, կուսակցության հետ: ՀՀՇ-ի վերաստեղծման հիմնական նպատակը բռնապետական ռեժիմի դեմ պայքարն է, շարունակելու ենք պայքարը սահմանադրական կարգի վերականգնման համար. մեր գնահատականները միշտ բարձրաձայնվել են: Այդ պատճառով հաճախ հայտնվել ենք նեղ պայմաններում, բայց երբևէ մեր մոտեցումներում չենք սխալվել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կհամագործակցե՞ն արդյոք այլ քաղաքական ուժերի հետ. «Ակնհայտ է, որ բոլոր ազատական գաղափարներ կրող կուսակցությունների հետ ունենք ջերմ հարաբերություններ՝ «Ազատություն», «Հանրապետություն»: Ցանկացած խնդիրների շուրջ կարող ենք լսել տեսակետներ, բայց պարզ է, որ դա չի կարող լինել մեր գաղափարախոսության հաշվին»,-ասաց Արզումանյանը:

Իր հերթին Հովհաննես Իգիթյանը հավելեց. «Համագործակցությունն ու գործարքը տարբեր բաներ են, և Հայաստանում շատ հաճախ այդ երկու երևույթները նույնականացվում են: Մենք պատրաստ ենք համագործակցել, բայց ոչ երբեք գործարքի գնալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում