Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունում, Հանրապետականում հաստատ հանգրվանել է, տեսնում եմ նաև ընդդիմադիր կուսակցություններում: Այնպես որ վստահ եմ, Դաշնակցությունում էլ կան: Եթե խոսքն ուզում եք տանել կոալիցիային, այստեղ պետք է դնենք վերջակետ ու չենք խոսի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ խոսակցություններին:
Լուսանկարը՝ Photolure-ի