Tuesday, 14 07 2026
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի

Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Գրետա մայրիկին

Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում` ընթացող պատերազմին զուգահեռ և ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է: Ուստի և երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ, շարունակ Հայաստանի և Արցախի սահմանամերձ զորամասերում են, դիրքերում: Բանակի օրվա կապակցությամբ էլ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահները Հայաստանում, Արցախում, արտերկրում խոնարհվել են բոլոր եղբայրական գերեզմաններում և բանակին ու Արցախյան հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ: Մինչ տարածքներ մեկնելը, ողջ երկրապահական ընտանիքը ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին և ԵԿՄ վարչական շենքի բակում կանգնեցված Ի փառս հայոց բանակի խաչքարին: Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նաև «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Գրետա մայրիկին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն են մաղթել ու փոխանցել Զորավարի հետևյալ շնորհավորական ուղերձը:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ
«Սիրելի´ Գրետա մայրիկ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ:

Բանակն ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը նույն ինքը Երկրապահի հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից:

Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգևել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ Երկրապահը Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջև` նրանց ևս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ:

Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին և սահմանապահ զինվորներին` բարի ծառայություն, մեր երկրին` խաղաղություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում