Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Այս Հայաստանի ինքնուրույն գոյությունը խանգարում է Ռուսաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 90-95թթ. Հայաստանի ԳԽ պատգամավոր, քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը:

– Աշխարհը եռում է, տարածաշրջանում լրջագույն մարտահրավերներ են, նաև հնարավորություններ: Հայաստանում կոալիցիայի շուրջ խմորումներ են, որքանո՞վ են համարժեք արտաքին և ներքին զարգացումները:

– Շատ ճիշտ նկատեցիք. եռացող կաթսա՝ Անդրկովկասը, միջազգային հարաբերություններ Ռուսաստանի և մնացյալ աշխարհի հետ, տարածաշրջանային հարաբերություններ… արդեն ծանր, կոշտացած նոր խաղի կանոններ են գնում՝ գուցե ինչ-որ տեղ նոր մշակվող և Ռուսաստանի կողմից թելադրվող: Ռուսաստանի նոր քաղաքականության հետևանքով նոր իրավիճակներ են զարգանում: Եվ ցանկացած պետություն, այդ թվում՝ նաև Հայաստանը, պետք է ունենա հզոր ռեսուրսներ, որպեսզի կարողանա դիմակայել և համաշխարհային այս գործընթացների մեջ իր տեղը գտնել: Հակառակ դեպքում, որևէ մեկը թող միամիտ չլինի և կարծի, որ 21-րդ դարում պետություններն ապահովագրված են անդունդ գլորվելուց, անէանալուց: Ինչպես ցնցումային մի ժամանակաշրջանում՝ 90-ականներին Հարավսլավիան վերացավ, այդպես էլ ապագայում Սիրիան կվերանա: Եվ հիմա հարցը Հայաստանի մասին է:

Ներքին խնդիրներին անդրադառնանք այն համատեքստում, որ ներքին խնդիրների լուծումն անհրաժեշտ է քաղաքացու ապրելու, երկիրը ամրապնդելու, պետությունը հայրենիք դարձնելու և հակառակը՝ հայրենիքը պետություն դարձնելու համար, և այդ բոլորով միասին, որպես մի միավոր, կարողանալու իր տեղը գտնել այս արտաքին մարտահրավերների մեջ: Չի լինում առանձին-առանձին լավ արտաքին քաղաքականություն և վատ ներքին քաղաքականություն կամ հակառակը, դրանք փոխկապակցված են:

Կողքը եռացող կաթսա. իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում որևէ տնտեսական լուրջ առաջարկ կա, որի հիման վրա, ասենք, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն գնում են բանակցությունների կոալիցիա կազմելու շուրջ: Չկա այդպիսի բան: Բոլորի համար ակնհայտ է՝ տեղի է ունենում ընդամենը ռեսուրսների վերաբաժանման, վերատիրման, ազդեցության լծակների տիրապետման շուկայական բազար: Դաշնակցության ներկայացրած 7 կետերը թոզփչոցի են, դրանք հեքիաթներ են Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Հրանտ Մարգարյանի պաշտոն ստանալու համար: Տնտեսական որևէ ծրագրային դրույթ չկա (ասենք՝ մոնոպոլիաների վերացման, ազատականացման, մրցակցային դաշտի ազատման վերաբերյալ), որի շուրջ բանակցություններ ընթանան, և արդեն համաձայնության գալուց հետո կոալիցիա կազմեն և իրականացնեն: Հայաստանի վերնախավային դաշտի հիմնական մտահոգությունը ներսում լծակները պահելն է, այլ մտահոգություն բնավ չունի կամ եթե ունի, երրորդ-չորրորդ տեղում են դրանք:

– Ինչո՞ւ է պետք այդ լծակները Դաշնակցության կամ այլ քաղաքական ուժերի հետ կիսել, որովհետև ԳՄ վերջին նիստից հետո ՀՀԿ-ն հայտարարեց, որ առաջարկներ արվել և արվելու են, բացի ՀՅԴ-ից, նաև այլ քաղաքական ուժերի:

– Իրավական առումով ՀՀԿ-ն բացարձակապես դրա անհրաժեշտությունը չունի:

– Շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք, որ ՀՀԿ-ի ներսում բավականին լուրջ դժգոհություններ են խմորվում:

– Դժգոհություններ, բնականաբար, կլինեն, որովհետև սահմանափակ են ռեսուրսները, այդ ռեսուրսները ինչ-որ հանրապետականից պետք է վերցնել, որ հետո դաշնակցականի տալ: Հիմա ամեն մեկը, ասենք՝ սոցապ նախարարը կաշխատի, որ իր «պիրոգից» չտան, այլ, ասենք, կրթության ուղղությամբ գնան՝ այն «պիրոգից» մի կտոր տան: Իսկ Դաշնակցության համար, կարծում եմ, կարևոր է ունենալ լծակներ, որպեսզի ապագա ընտրություններին, կեղծիքներին ինքն իր բաժինն ունենա և իր երաշխավորված տոկոսն ապահովի ապագա ԱԺ-ում:

– Որովհետև ակնհայտ է, որ այս պայմաններում այդ անհրաժեշտ տոկոսը հնարավոր չի լինի ապահովել:

– Իհարկե: Այս պայմաններում յուրաքանչյուրը կստանա այնքան տոկոս, ինչքան թելադրված լինի ԿԸՀ նախագահին, և նա կունենա իր սեղանի դարակում: Մնացածը հեքիաթներ են, շիրմա է, կռիվ-գրոհ-հերոսներ, որոնք անարդյունք են: Կա նաև երկրորդ կողմը: Խնդիրն այն է, որ մենք պետք է դրան նայենք նաև մեր անկախության պրիզմայով. ինչքանո՞վ են Հայաստանի իշխանություններն անկախ: Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդի առաջ ընդհանրապես պատասխանատու չէ, որովհետև չի ընտրվել ժողովրդի կողմից, իշխանություն չի ստացել այդ աղբյուրից: Որևէ ընտրությունից կախված չէ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի ճակատագիրը: Իսկ որտեղի՞ց է կախված: Երբ որ մենք բաց աչքերով նայենք և տեսնենք, թե որտեղից է գալիս իշխանության աղբյուրը, կհասկանանք, թե ում առաջ է պատասխանատու իշխանությունը:

Մենք ունեցել ենք հայոց հզոր պետություն, որ տարածաշրջանային խաղացող է եղել, ոտքի տակի փալաս չենք եղել: Հայաստանն իր հզոր, ինքնուրույն գոյությամբ իմպերիալիստական նկրտումների առումով խանգարում է Ռուսաստանին: Եթե մենք նորմալ պետություն լինենք, և Ռուսաստանը նորմալ պետություն լինի, մենք կարող ենք համագործակցել, բայց այսօրվա Ռուսաստանի վարած կայսերապաշտական քաղաքականությամբ մեր վեկտորները հակադիր են: Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը շահագրգռված են Հայաստանը թուլացնելու հարցում:

Եվ նորից անդրադառնամ մեր ներքին կյանքին՝ մեր ներքին կյանքը չի ձևավորվում որպես սուբյեկտային պետության ներքին կյանք: Մեր իշխանությունների իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ, Ռուսաստանն է: Հիշում եմ, դեռ 95թ., երբ սկսվեցին համապետական ընտրությունները, բոլորն ասում էին. «Կամ Վանոյի «դաբրոն» պետք է ունենաս, կա՛մ Վ. Սարգսյանի, կա՛մ Լ. Տեր-Պետրոսյանի: Եթե «դաբրո» չունեիր, դառնում էիր մեծ պայքարի ապագա պոտենցիալ պարտվողը: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «գնաց Տիզբոն՝ թագը բերելու». «Ես գնում եմ Մոսկվա՝ իշխանություն բերելու»: Դա խոսում էր ամերիկահայ, ազատ մեծացած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Հայաստանում ենթարկվեց այստեղ թելադրված խաղի կանոններին: Այդ համատեքստում, երբ որ դիտարկում ենք Հայաստանի ներքին կյանքը, տեսնում ենք, որ մենք՝ Հայաստանի նորմալ քաղաքացիներս, ուզում ենք, որ ՀՅԴ-ն ծրագրի շուրջ բանավիճեր, որ այդ ծրագրերն իրականացնելիս իշխանությունը կեղծիքով չվերցվեր, այլ պայքարեր կեղծիքների դեմ, որ իշխանության աղբյուրը լիներ ժողովուրդը, և իշխանությունը պատասխանատու լիներ այս ժողովրդի առաջ: Բայց տեսնում ենք, որ սեպտեմբերի 3-ին բոլորն իրար հետ քվեարկում են ԵՏՄ մտնելու օգտին: Եվ ավելին՝ եթե մի մասը ուղղակի սուս-փուս համաձայնում է, իսկ ժողովուրդը դեմ է, ապա Լ. Տեր-Պետրոսյանը մի քայլ առաջ է գնում, հանրահավաք է անում, ցույց է տալիս համաժողովրդական աջակցություն և հայտարարում է, որ դա անշրջելի գործընթաց է, և ովքեր որ կարծում են, որ անշրջելի չէ, նրանք 20-30 ջղաձգվածներ են: Ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ եղել: Լ. Տեր-Պետրոսյանը, ես պնդում եմ, որ այս անգամ էլ սխալվեց, ինչպես նախկինում էր հաճախակի սխալվում: ԵՏՄ-ն ոչ միայն չի կայանալու, հարցական է լինելու Ռուսաստանի ապագան, այդ անշրջելությունը միայն իր ու ՀԱԿ-ի համար կմնա անշրջելի: Եվ եթե Լևոն Զուրաբյանը Ռուսաստանից եկած ցանկացած ներկայացուցչի առաջ ասում է. «Մենք ավելի ռուսասեր ենք, քան սրանք, մենք ենք հիմքը դրել, դուք մե՛զ լավ նայեք», դա ցույց է տալիս, որ խոսել ներքին քաղաքականությունից և հույս ունենալ, որ ինչ-որ այսօր կատարվում է, դրանից ավելի բան կփոխվի, ես չեմ կարծում, որ այդպես կլինի: Ահա այդտեղ էլ արտաքին և ներքին գործոնների միասնականությունն է հանդես գալիս, դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք: Պետք է պատրաստ լինենք, կյանքը հարափոփոխ է: Ընդ որում՝ կյանքն այնպես է փոխվում, որ շատ գործիչներ, շատ «վանգաներ» շատ շուտ սխալվում են:

– Պարոն Բաղդասարյան, այս օրերին Իրանի դերակատարությունը տարածաշրջանում մեծանում է: Նախօրեին Իրանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Դա հաջորդել էր Հայաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցին, որտեղ Իրանի նախագահն ասել էր, որ իրենք որևէ բան պիտի չխնայեն, որպեսզի Պարսից ծոցը միացնեն Սև ծովին: Սա իսկապես լրջագույն հնարավորություն է: Արդյո՞ք այս հնարավորություններից, որոնք բացվում են տարածաշրջանի առաջ, Հայաստանը կկարողանա արժանիորեն օգտվել և իր բաժինն ունենալ այս ամենում:

– Մի շատ հին անեկդոտ կա, որ շատ տեղին է. խեղդվողն օգնության է կանչում, Աստված նրա մոտ երկու անգամ նավակ է ուղարկում, որ փրկվի, խեղդվողը չի օգտվում այդ հնարավորությունից՝ սպասելով այլ օգնության: Պատմությունը տարօրինակ կերպով Հայաստանին այնպիսի շանսեր է տալիս, որ այսքան հիմար լինելով՝ այսքան ինքնագոհ լինել և պնդել, որ մենք խելոք ազգ ենք, ես ուղղակի զարմանում եմ: Իրանի հետ կապված այս նոր հնարավորությունները հասցնել այն սահմանի, որ Երվանդ Զախարյանը հայտարարի. «Իրանը մեզ չի առաջարկել»: Պատկերացնո՞ւմ եք՝ Իրանի նման հզոր պետությունը չի եկել Երվանդ Զախարյանին խնդրի. «Ես ուզում եմ էժան գազ տալ, ռուս պապային հարցրեք՝ թույլ կտա՞, որ մեզնից առնեք, թե՞ չէ…»: Այսպիսի ունիկալ շանսեր ազգերին շատ քիչ են տրվում, հիմա տրված է այդ շանսը, բայց այդ շանսը տնօրինում են մեր իշխանությունները, որոնք հանձնարարություններ են ստանում Ռուսաստանից: Մենք կարող էինք օգտվել, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, ունենայինք նորմալ քաղաքական կուսակցություններ:

– Եվ ներքին դիմադրություն կարողանայինք առաջացնել և ստիպեինք, որպեսզի իշխանությունները գնային այդպիսի հնարավորությունների հետևից:

– Այսօր Հայաստանից առնվազն 10 կառավարական պատվիրակություններ, նույնիսկ գաղտնի, Պարսկաստանում օրնիբուն պետք է աշխատեին: Ես չեմ ասի, որ նույնը Թուրքիայի հետ պետք է արվեր: Մենք մեծ դաշտ ունենք, բայց այդ դաշտում աշխատելու համար պետք է ազգային իշխանություն լինի: Իշխանության աղբյուր պետք է լինի ժողովուրդը: Եթե իշխանությունը կեղծելով ես ստացել, մնացած ինչի մասին խոսում ես, սուտ ես ասելու՝ ազգի մասին, գազի գնի մասին… Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը գազի գնի շուրջ բանակցություններ վարի Իրանի հետ, որովհետև այստեղ իր իշխանություններն են: Ես սա անվանում եմ «նամեստնիկ». Մոսկվայի տեղապահներն են այստեղ:

– Ստրասբուրգում երկու հակահայկական բանաձևեր էին ներկայացված, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ մերժվեց: ԵԽԽՎ հակահայկական բանաձևերում ի՞նչ աշխարհաքաղաքական բովանդակություն եք տեսնում:

– Ամենակարևոր աբսուրդը. ԵԽԽՎ վեհաժողովում երկու հակահայկական փաստաթուղթ են բերել: Այստեղ են ասել՝ ա՛յ ծիծաղելի մարդիկ, այս վերջին երկու տարում, որ Ղրիմ էիք միացնում Ռուսաստանին, Նովոռոսիա էիք ստեղծում, ընդդեմ ԱՄՆ-ի ելույթ էիք ունենում ձեր անչափահաս վիճակով, չէի՞ք մտածում, որ այդ եվրոպաներն էլ մի օր կասեն՝ մեզնից չի՞ կախված, մեր դուռը չե՞ք գալիս, խնդրեք, որ Ղարաբաղը միացնենք Հայաստանին: Դե ստացեք Եվրախորհրդարանի բանաձևը:

Դուք ներսում իրար գլխի բամփում եք, հենց ներսից դուրս եք գալիս, անկախ նրանից՝ ինչ փողեր ունեք, ձեր գլխին են բամփում: Սա այդ բամփոցն էր, մեկն անցավ, մյուսը չանցավ: Ասում են՝ խավիարային դիվանագիտություն, այսինքն՝ 90 կողմ քվեարկած պատգամավորներին փո՞ղ են բաժանել ադրբեջանցիները, ու ես էլ հասկանամ, որ մյուս 70 դեմ քվեարկածներին էլ դո՞ւք եք փող բաժանել: Բա որ փող են բաժանում, մեռաք կաշառք վերցնելով, ձեր վերցրած կաշառքից տանեիք, տայիք, չէր հերիքո՞ւմ, կոչ անեիք, ժողովուրդն իր չունեցածից բերեր, տար: Թե՞ դուք մենակ հավաքում եք, ասում եք՝ Ռուսաստանը թույլ չտվեց, որ տանք: Սա ծիծաղելի է: Պետական տուն-տունիկ են խաղում, բայց իրական խնդիրն ուրիշ տեղ է. եթե մենք ազգային պետություն չստեղծենք, համակարգը չփոխենք, որ իշխանության աղբյուրը լինի ժողովուրդը, և իշխանությունը պատասխանատու լինի ժողովրդի առաջ, ով էլ գա իշխանության՝ խաբելու է, ոնց որ հիմա: Դաշնակցությունը իշխանության մեջ էր, երկու անգամ կոալիցիայի մեջ է եղել: Թող որևէ մեկը բարձրաձայն պնդի, որ ՀՅԴ-ի կոալիցիայի մեջ լինելուց Հայաստանում իրավիճակը փոխվել է: Ասենք՝ երբ որ Աղվան Վարդանյանը սոցապ նախարար դարձավ, թող նշեն, որ ոչ թե Աղվան Վարդանյանի անձնական վիճակն է չափից դուրս բարելավվել, այլ ժողովուրդը սոցիալապես ավելի ապահով է դարձել: Կամ Դավիթ Լոքյանը գյուղնախարար էր… Անտառտնտեսության պետն ասում էր՝ էլ անտառները չեն հատում: Լավ էլի, էս ժողովուրդը հո հիմա՞ր չի, ամեն ինչ հասկանում է, ուրիշ բան, որ զենքով բոլորին լռեցնում եք. «Ոնց թե՝ դու ճշմարտություն ասացի՞ր, մեզ մոտ ընդունված չէ, մենք ստի երկիր ենք, ճիշտ ասացիր, պիտի խփենք»:

Բայց էս ճշմարտության դեմ սկսում են լոլոներ կարդալ, թվեր բերել՝ այսքան աճել է… Ռուսաստանի տնտեսական վիճակը վատացել է, մարդիկ չգիտեն ինչ անեն՝ խոպան գնան, չգնան: Էս երկրի վրա ոչ ոք հույս չի դնում: «Ազատություն» ռադիոկայանով 25 տարեկան տղա էր խոսում, որը պետք է մտածեր ընտանիք ստեղծելու, երեխաներ՝ զինվորներ ունենալու մասին, բայց ասում է. «Մնամ ստեղ, ի՞նչ անեմ, երկու ամիս է՝ ստեղ եմ, 1000 դրամ փող չեմ աշխատել»: Երիտասարդ տղան չի կարողանում արժանապատիվ կերպով գումար վաստակել, որ կնոջը հագցնի, չեմ ասում ծաղիկ հագցնի, ծաղիկ դնի, նկարի-գցի «Ֆեյսբուք», չէ, նորմալ, սովորական հագցնի, չմտածի, որ ատամը ցավաց, չի կարողանա գնալ բժշկի: Եթե այսպիսի պետություն չես ստեղծել, նստում ու մեծ-մեծ խոսում ես, թե այս ենք անում, այն ենք անում, կոալիցիա հանուն հայրենիքի ենք անում, սուտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում