Պատժամիջոցները չեն ստիպի իրանցի ժողովրդին հանձնվել կայսերական գերտերությունների կամքին: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին Սարի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նա հավաստիացրել է, որ պատժամիջոցների պատճառով առաջացած դժվարությունները կլուծվեն մոտ ժամանակներս:
«Կայսերական գերտերությունները ցանկանում են ստելու և խաբելու միջոցով պառակտել աշխարհի ժողովուրդներին: Նրանք ժողովրդավարության պաշտպանության պատճառաբանությամբ շրջափակեցին Աֆղանստանն ու Իրաքը, իսկ այժմ պատերազմ են հրահրում Արևելյան Ասիայում»,- ասել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադի խոսերով՝ այսօրվա դրությամբ «գաղութարարները» մերձավորարևելյան նավթի վաճառքից ստացված գումարներով ֆինանսավորում են զինված խմբավորումներին՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:







































