Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը: 1922-ի հենց այդ օրն է ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքների խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացել էսկիմոյի պատենտը՝ գրում է Calend-ը:
Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե շերտով: Չնայած այն հազարամյակների պատմություն ունի՝ էսկիմոյի ծննդյան օրը ընդունված է համարել հունվարի 24-ը:
Հայտնի չէ, թե երբ և ով է հայտնաբերել էսկիմոն, ով է մտածել այն փայտիկի վրա դնելու գաղափարը, որտեղից է ծագում նրա անվանումը: Ամենատարածված տարբերակներից մեկը վերոնշյալ Քրիստիան Նելսոնի տարբերակն է, ով 1919-ին «ստեղծել է» պաղպաղակն ու անվանել Eskimo Pie: