Friday, 10 07 2026
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնգրեսը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն վճռական պայքար են տարել տեղամասում, իսկ «Ժառանգությունը» ձախողել է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Ես վստահ չեմ, որ մինչև 2017թ. որևէ քաղաքական գործընթաց չի լինի Հայաստանում, այնպիսի գործընթաց, որը կցնցի այս երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ՀԱԿ-ը ի՞նչ է անելու մինչև մյուս ընտրությունները:

«Մենք հստակ ցույց կտանք, թե ինչ վիճակում է հայտնվել ժողովուրդը, մենք կոչ ենք անելու, որ մարդիկ փրկությունը չտեսնեն արտագաղթի մեջ, և պետք է հույս տանք, որ մնան մեր երկրում: Բացի այդ, հզորանալու են կառույցները, տեղի կունենան էֆեկտիվ ագիտացիա, ցույցեր, հանրահավաքներ, դեմոկրատական ակցիաների ամբողջ զինանոցի օգտագործում, որոնք կկարողանան բեկում մտցնել և ժողովրդին ազատագրել այս ավազակապետությունից»,- ասաց նա:

Խոսելով ՀԱԿ-ի սխալների մասին՝ Զուրաբյանն ասաց. «Այո՛, Կոնգրեսը հայտնվել էր ճգնաժամի մեջ, մարդիկ, որոնք չորս տարի մեզ հետ էին, չդիմացան ճնշումներին, չեմ բացառում, որ որոշ մարդիկ չհասկացան, թե ինչ սկզբունքով է շարժումը գնում: Այդ առումով Կոնգրեսը հայտնվեց ճգնաժամի մեջ, այսինքն՝ ավելի շատ վեճ կար, քան գործ, դա էլ իր հերթին մեծ դեր կատարեց, որ ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն դրա լուծումը գտնվեց կուսակցություն ստեղծելու մեջ»:

ՀԱԿ փոխնախագահը հավելեց, որ մայիսի 5-ին ամենալուրջ համագործակցություն է եղել Դաշնակցության, Կոնգրեսի և ԲՀԿ-ի միջև. «Այնպես չէ, որ Կոնգրեսի ներկայացուցիչները փայլում էին, որոշ տեղամասերում իրենց շատ վատ են պահել: Կոնգրեսի ներկայացուցիչները համագործակցել են հանրապետականների հետ: Կոնգրեսը, Դաշնակցությունը և ԲՀԿ-ն վճռական կռիվ են տվել տեղամասերում, իսկ «Ժառանգությունը» ձախողել է»:

Այն հարցին, թե՝ ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ը ԲՀԿ-ի աշխատանքը դրսում՝ տեղամասերից դուրս, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ահազանգեր ենք ստացել, որ ԲՀԿ-ն էլ է ուղղորդում, բնականաբար՝ դա մեզ համար անընդունելի է, եթե եղել են նման դեպքեր: Բայց ընտրություններից մեկ օր առաջ ինձ է այցելել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ոստիկանապետի անունից վստահեցրել, որ ոստիկանությունը ցանկանում է անցկացնել բացառիկ օրինական ընտրություններ, ինչը մենք չտեսանք ընտրությունների օրը: Եվ այս առումով թողնել այն ամենը, ինչ ակնհայտ էր ընտրությունների օրը և ուրիշ բան խոսել, կարծում եմ՝ կնշանակի շեղել պարզապես հասարակության ուշադրությունը»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում