Ալաբամա նահանգում ի կատար են ածել տղամարդու մահապատիժ, որը մեղավոր է ճանաչվել 1992թ. կնոջ բռնաբարության և սպանության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ դա առաջին մահապատիժն է նահանգում 2013 թվականից ի վեր: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 44-ամյա Քրիստոֆեր Բրուքսը մահացել է մահացու ներարկման ճանապարհով:
Գործակալության տեղեկությամբ՝ դա 2016 թ. երրորդ մահապատիժն է ԱՄՆ-ում. մեկ օր առաջ մահապատժի է ենթարկվել կալանավոր Տեխաս նահանգում:








































