Ավելի քան 100 հազար եվրո ներդրողները հնարավոր է հետագայում էլ կորցնեն իրենց միջոցների մի մասը եվրոպական բանկերի սնանկացման կամ բանկային համակարգերի վերակառուցման դեպքում: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրախմբի նախագահ, Նիդերլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստոմ:
«Ինչ վերաբերում է 100 հազար եվրոյից պակաս ներդրումներին, ապա դրանք պետք է լիովին պաշտպանվեն և անձեռնմխելի լինեն»,-ասել է նա:
Լսումները գրեթե ամբողջությամբ նվիրված են եղել Կիպրոսի հակաճգնաժամային օգնության ծրագրի վերլուծմանը, որը Եվրախորհրդի պատգամավորներն անվանել են «Եվրախմբի գլխավոր ձախողում»:
Ի պատասխան Դեյսելբլումի խոստման, թե՝ եվրոգոտու տնտեսական աճը կսկսի վերականգնվել արդեն 2013-ի վերջին, խորհրդարանականները նրան անվանել են «անուղղելի իդեալիստ» և «զուգահեռ իրականության բնակիչ»:
Համաձայն եվրահանձնաժողովի վերջին կանխատեսման՝ 2013-ին եվրոգոտում տնտեսական անկումը կկազմի ՀՆԱ-ի 0.4 տոկոսը, իսկ 2014-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 1.4 տոկոսի չափով աճ:








































