Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի նեյրոֆիզիոլոգները հաստատել են այն կարծրատիպը, որ մարդը հակված է ավելի շատ սխալվել քննությունների կամ համերգների ժամանակ, ինչպես նաև պատասխանատու պահերին, ինչը նա առավելագույն կերպ չի ցանկանում։
Գիտնականները հայտնաբերել են ուղեղի այն մասը, որը պատասխանատու է նման ձախողումների համար։ Այդ մասին նշված է Scientific Reports պարբերականում հրապարակված հոդվածում։
Սասեքսի համալսարանը (Մեծ Բրիտանիա) ներկայացնող Միտիկո Յոշին ու նրա գործընկերները գտել են այն բանի տրամաբանական կենսաբանական բացատրությունը, թե ինչու է մարդը սկսում սխալվել սովորական դեպքերում և ձախողվում պատասխանատու առաջադրանքներ կատարելիս։
Գիտնականներն ընդգծում են, որ հուզմունքի ու վերահաս ձախողման գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մարդը սկսում է գործադրել ավելի մեծ ջանքեր և ավելի մեծ ուժեր ներդնել իր գործողություններում, որոնց նա ձեռնարկում է առաջադրանքները լուծելիս։
Օրինակ, դաշնակահարները համերգի ժամանակ ավելի ուժգին են սեղմում ստեղնաշարները, ի տարբերություն տանը նվագելիս։










































