Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՕԵԿ-ը ներկայացրել է երաշխավորվող նախարարների կազմը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն և Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձևավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:

ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի և Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նաև որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին:

Կուսակցության քաղխորհուրդը նաև որոշել է լսել և գնահատել օրենսդիր և գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդը քննարկել և ամփոփել է Մայիսի 5-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

Քաղաքական խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնել ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին ակտիվ և հավասարակշիռ քարոզարշավ անցկացնելու և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերը երևանցիներին հասանելի դարձնելու համար:

Արմեն Երիցյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և քաղաքական խորհրդին վստահության համար և նշել, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակելու է սրտացավ ու հետևողականորեն աշխատել` Հայաստանը ավելի անվտանգ ու աղետակայուն դարձնելու համար: Արմեն Երիցյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում տեղեկացել է երևանցիներին հուզող բազմաթիվ խնդիրների մասին, որոնց լուծմանը` որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իր մանդատի շրջանակներում նույնպես հետամուտ է լինելու:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում