Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» հունվարի 19-ից թույլատրել է Իրանից կաթնամթերքի մատակարարումները։ Թույլտվությունն առնչվել է իրանական 4 ձեռնարկությունների հետ։
Խոսքը Fars Pegah Pasteurized Milk-ի (N IR 3003), Golpayegan Pegah Dairy-ի (N IR 3004), Kalleh Dairyproduction-ի (N IR 3002) և Tehran Pegah Pasteurized Milk-ի (N IR 3001) մասին է։ Այդ ձեռնարկություններն իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու իրավունք ստացել էին 2015 թվականի սկզբին, սակայն 2015 թվականի մայիսին նրանց սերտիֆիկացման գործընթացը դադարեցվել է մինչև մատակարարման պայմանների մասին արձանագրության ստորագրումը։








































