ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դիմել է երկրպագուհիներին՝ բաց լուսանկարներ ուղարկելու դադարեցնելու խնդրանքով։ Գրառումը հայտնվել է Սնոուդենի թվիթերյան միկրոբլոգում։
Սնոուդենը նկարներն անվանել է «սուրբծննյան նվերներ» և նշել, որ իրենից բացի դրանք տեսնում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Նա գրառմանը կցել է #AndIHaveAGirl հեշթեգը, որը մատնացույց է անում, որ Սնոուդենի կյանքում կին կա։ Նա ամերիկացի պարուհի Լինդսի Միլսն է, ում հետ Սնոուդենը հանդիպում է ավելի քան 10 տարի։










































