ԱՄՆ-ն Իրանի հետ մոտակա ժամանակներում դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հեռանկար չի տեսնում` չնայած Իրանի միջուկային ծրագրի հարցում առաջընթացի, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Իրանը և «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերն Իրանի միջուկային բազմամյա խնդրի շուրջ հասել են պատմական համաձայնության:










































