Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում կորոշվի երեկ հանցախմբի գործով ձերբակալված Վլադիմիր Առաքելյանի խափանման միջոցը: Դատարանի բակում հավաքված են Ազատամարտիկների դաշինքի անդամ մի շարք ազատամարտիկներ, ովքեր դատապարտում են ազատամարտիկների կալանավորումը և բացառում նրանց մասնակցությունը զինված հանցախմբին:
«Ազատամարատիկն այն մարդն է, որը ոչ մի պարագայում չի կարող ձեռք բարձրացնել իր երկրի, հայրենիքի դեմ, իսկ այս կալանավորումները մի բան են փաստում. փորձ է արվում մեկուսացնել քաղաքականապես ակտիվ, իրենց տեսակետն ունեցող ազատամարտիկներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր նախատեսված է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստ, որից հետո իրենք հանդես կգան հայտարարությամբ և կնշեն իրենց գործողությունների պլանը՝ ի պաշտպանություն ազատամարտիկների:








































