Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Հումքից հիմք՝ քառամյա վակուումին ընդառաջ

Հայաստանում հերթական ընտրական մի ցիկլ կարելի է համարել ավարտված: Առաջիկա չորս տարվա ընթացքում՝ մինչև 2017 թվականը, Հայաստանում այլևս ընտրություններ չեն լինի: Խոսքը այնպիսի ընտրությունների մասին է, որոնք դե յուրե կամ դե ֆակտո ունեն համապետական նշանակություն: Սա նշանակում է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում կարող է առաջանալ մեծ վակուում, եթե այն չլցվի քաղաքական օրակարգով:

Ընտրակեղծիքների մասին հասարակական և քաղաքական ուժերի գնահատականները, բնականաբար, աստիճանաբար կմարեն: Եթե դրանք մարեցին 2008-ից հետո, ապա հիմա առավել ևս կհանդարտվեն: Վերջին հաշվով՝ իշխանությունների թույլ տված խայտառակություններով և թաղային խաժամուժի ասպատակությամբ հանդերձ՝ հասարակության գիտակցության մեջ ավելի ու ավելի է ամրագրվում այն, որ Հայաստանում ընտրական այս փոսը հաղթահարելու համար հասարակական-քաղաքական ուժերին անհրաժեշտ են իրավիճակի մանրամասն վերլուծություն, մեծ աշխատանք քաղաքացիների, հանրային տարբեր խմբերի շրջանում, աշխատանքի մոտեցումների, ոճի, մեթոդաբանության հարցերում լուրջ վերանայումներ: Եվ այս ամենով հանդերձ՝ նաև քաղաքական օրակարգի վերանայում, հարցադրումների, շեշտադրումների փոփոխություն:

Սակայն ունա՞կ է արդյոք ներկայիս քաղաքական դաշտը կատարել այս աշխատանքը: Այս առումով հարցականները շատ-շատ են, ըստ որում՝ դա ամենամեղմ պարագայում, քանի որ անցած տարիներն ու այս ընտրական ցիկլի անփառունակ ավարտը ավելի հատու պատասխանի հիմքեր են տալիս՝ քաղաքական դաշտն ունակ չէ, և եթե այդ դաշտում, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի շրջանում չլինեն լուրջ փոփոխություններ, վերադասավորումներ, եթե ի հայտ չգան նոր որակներ, ապա չորս տարի անց էլ մենք կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ, և այս խնդիրները արդիական են լինելու նաև այդ ընտրական ցիկլի ավարտից հետո՝ փոքր ներբերանգների տարբերություններով հանդերձ:

Հետևաբար որքան շուտ ավարտվի ընտրակեղծարարության դեմ բողոքի էմոցիոնալ ֆոնը, որը ավելի շատ ողբ կամ հուսահատություն է հիշեցնում, քան նույնիսկ բողոք՝ այդ բառի քաղաքական և քաղաքացիական իմաստով, այնքան շատ ժամանակ կշահի հասարակությունը՝ առկա բացթողումները վերլուծելու, եզրահանգումներ անելու և հաջորդ ընտրական ցիկլի համար նախապատրաստվելու տեսանկյունից:

Ընդ որում, ամենևին չկան երաշխիքներ, որ հասարակությունը կարող է հասցնել այդ նախապատրաստությունը, թեկուզ և այն պարզ պատճառով, որ չկան երաշխիքներ, որ կհաջողվի դուրս գալ այդ հունից, հաղթահարել գործող ուժերի ազդեցությունը և ձևավորել իսկապես նոր դաշտ: Վերջին հաշվով՝ եթե հասարակության համար խնդիրը այդ նորի ձևակերպումն ու ձևավորումն է, ապա քաղաքական, այսպես ասած, հին ուժերի համար խնդիրը ինքնապահպանությունն է: Այստեղ կա շահերի լուրջ բախում, առավել ևս, որ այդ հինը դաշնակիցներ ունի նաև քաղաքացիական հատվածում: Սակայն մյուս կողմից՝ քաղաքացիական հատվածն էլ դաշնակիցներ ունի քաղաքական դաշտում, հետևաբար գործընթացը, փոխազդելու ջանքերը կարող են լինել երկկողմանի:

Պարզ է մի բան. եթե գործընթացների տրամաբանությունը շարունակում է մնալ այն հունի մեջ, որում ընթացել է և հասել մինչև 2013 թվականի մայիսի 6-ը, ապա որևէ փոփոխության մասին խոսելը կլինի խիստ տեսական լավատեսություն: Միևնույն ժամանակ մահախոսական հոռետեսության մասին հիմքերը չափազանցված են անգամ այս հունի պարագայում, որովհետև Հայաստանն ունի հասարակական փոփոխությունների հումք, և այդ հումքը բավարար է հիմք լինելու կամ համարվելու համար:

Խնդիրն ընդամենը այդ հումքի հետ աշխատանքի արդյունավետ մեխանիզմներն են: Դրանք պետք է մշակվեն քաղաքական դաշտում, բայց քանի որ այդ դաշտում չկան արդյունավետ մշակներ, կամ դրանք հետին պլանում են և ստորադասվում են արդյունավետ երեսպաշտությանը, ուրեմն ելքը մնում է ինքնամշակումը, որ պետք է տեղի ունենա այդ քաղաքացիական և իրավագիտակից հումքի շրջանակում՝ ապահովելով հումքի տրանսֆորմացումը հիմքի՝ մյունխհաուզենյան սեփական մազերից քաշելու օրինակով:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում