Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

Գերմանիայում սկսվում է աջ ահաբեկիչների դեմ աղմկահարույց դատական գործընթացը

Մյունխենի գերագույն դատարանը սկսում է Գերմանիայի հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենածավալուն գործընթացը աջ ահաբեկիչների դեմ. ամբաստանյալներն են հինգ մարդ, այդ թվում՝ 38-ամյա Բեատե Չեպեն՝ «Ազգային սոցիալիստական ընդհատակ» ազգայնական խմբավորման առանցքային կերպարներից, որը մեղադրվում է չորս սպանությունների մեջ, և նրա չորս հանցակիցները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

1998թ. հիմնված խմբավորումը, որին մամուլում կոչում են «ահաբեկիչներ Ցվիկաուից», մեղադրվում է ինը ներգաղթյալների սպանության (ութ թուրք, մեկ հույն) և կողոպուտների մեջ:

Հետաքննության տվյալների համաձայն՝ Չեպեն անձամբ ոչ մեկի չի սպանել: Սակայն նրան կդատեն ոչ միայն միջնորդության, այլ նաև սպանության համար, քանի որ, ըստ էության, այդ հանցագործությունները հնարավոր չէին լինի իրականացնել առանց նրա: Խմբավորման մեջ նա զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով, վարձել մեքենան, ապահովել կեղծ փաստաթղթերով, զենքով: Չեպեին սպառնում է ցմահ ազատազրկում:

Մյուս չորս ամբաստանյալները այս կամ այն կերպ օգնություն են ցուցաբերել ահաբեկիչներին: Ենթադրյալ հանցագործների անունները չեն հրապարակվում: Տվյալներ կան միայն նրանցից մեկ մասին՝ 38-ամյա Ռալֆ Վոլեբեն:

Գործընթացը սկսվել է նախատեսված ժամկետից երեք շաբաթ ուշ, ինչը պայմանավորված էր նրանով, որ վերանայվում էր մամուլի համար տեղերի հատկացման հարցը. թուրքական ԶԼՄ-ներին ոչ մի տեղ չէր հատկացվել, չնայած ահաբեկիչների զոհերի մեծ մասը ծնունդով Թուրքիայից էին, ինչը մեծ սկանդալի պատճառ դարձավ: Արդյունքում արտասահմանյան ԶԼՄ-ներին հատկացվեցին տեղեր, իսկ մի շարք խոշոր գերմանական պարբերականներ, այդ թվում՝ Welt և Zeit թերթերը, կորցրին դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում