Լեգենդար բրիտանացի կատարող Դևիդ Բոուիին կհուղարկավորեն Նյու Յորքում, գրում է Mercury պարբերականը:
Պարբերականի տվյալներով` Բոուիի հուղարկավորությանը ներկա կգտնվեն նրա ընկերները, այդ թվում` երաժիշտներ Միք Ջագերը, Բոնոն ու Փոլ Մակքարթնին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Դևիդ Բոուին մահացել է 69 տարեկանում` լյարդի քաղցկեղից:









































