Tuesday, 14 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

Հայաստանը Եվրոպա-Մալայզիա թմրանյութերի մաքսանենգ տարանցման կետ է. զեկույց

Հայաստանը Եվրոպա-Մալայզիա թմրանյութերի մաքսանենգ տարանցման կետ է։ Այս մասին ասվում է «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի  լուսաբանման նախագծի» (OCCRP) զեկույցում։

«Բրազիլիայի բնակիչ Մալիկա Աբուսենան Facebook-ում տարածել է իր ընկերոջ՝ Ֆառալ Զելբերտի նկարն ու գրել. «Գեղեցիկ աչքեր. որտե՞ղ ես դու հիմա»։

Զելբերտը չի պատասխանել, սակայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կարող է պատասխանել։

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին ստացված տվյալների հիման վրա ՀՀ ԱԱԾ-ն երկու անգամ ուսումնասիրել է 1980 թվականին ծնված,  Լեհաստանի քաղաքացի հանդիսացող Ռաֆալ Զելբերտին, որն անցել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ելքով առանց որևէ բան հայտարարագրելու՝ Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանալելուց հետո։ Նա փորձել է վաճառելու մտադրությամբ, մաքսանենգ ճանապարհով բերել մեծ քանակությամբ թմրանյութ։

Զելբերտի դեպքը 2015 թվականին Հայաստանում կոկաինի մաքսանենգության 5-րդ հայտարարված դեպքն է։ ԱԱԾ աշխատողները հայտնել են, որ Զելբերտի բեռում հայտնաբերել են 13 կգ կոկաին, որի արժեքը սև շուկայում կազմում է 4 մլն ԱՄՆ դոլար։

Աբուսենան hetq.am-ի հետ ֆեյսբուքյան նամակագրությունում ասել է, որ ոչինչ չգիտի թմրանյութերի թրաֆիքինգի մասին։ «Մենք միասին այստեղ էինք՝ Բրազիլիայում։ Ես չգիտեի, որ նա այդտեղ է գալիս։ Մենք ծրագրում էինք միասին վերադառնալ Նիդեռլանդներ, որտեղ նա ապրում է»,- գրել է նա։ ԱԱԾ հետաքննությունը շարունակվում է։

Հունվարին ԱԱԾ գործակալները ձերբակալել էին Ալեքսանդր Կորդովային ու Մարիա Ալարադոյին, երբ նրանք Հայաստան էին ժամանել Լիմա-Սան Պաուլու-Աբու Դաբի-Երևան չվերթով։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք փորձել էին մաքսանենգ ճանապարհով փոխադրել 2.7 կգ կոկաին։

Մի քանի օր անց «Զվարթնոցում» ձերբակալվեց Արգենտինայի քաղաքացի  Ալեխանդրո Ջոել Տորեսը, Սան Պաուլուից ժամանելուց հետո՝ 2.6 կգ կոկաինով։

Երկու պերուացիները՝ Կորդովան և Ալվարադոն, դատապարտվեցին ՀՀ դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման, մինչդեռ արգենտինացի Տորեսը՝ 13։

ԱԱԾ-ն վերջին զեկույցում նշել է Հայաստանով թմրանյութերի տարանցման երկու հիմնական ուղիները.մեկը սկսվում է Լատինական Ամերիկայից, գնում դեպի Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա, մյուսը՝ Իրանից ԱՄԷ և այնուհետև Մալայզիա։ Հունվարին գրանցված դեպքերում առգրավված կոկաինը նախատեսված էր Թուրքիա ուղարկելու համար՝ ասվում է զեկույցում։

Փետրվարի 12-ին, Մալեք Աբաս Գարիբն ու Ալ-Շաեր Հասան Աբդոն՝ Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ արաբներ, ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում։ ԱԱԾ հաղորդմամբ՝ նրանց մոտ եղել է մոտ 4.8 կգ կոկաին։ Զույգը, ենթադրաբար փորձել է թմրանյութերը Թուրքիա տեղափոխել Երևան-Ստամբուլ չվերթով։ Երրորդ կասկածյալը՝ Ֆիրաս Մալեք Վեհբեն, ՀՀ դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ դեպքին առնչություն ունենալու համար։

Կոկաինի մաքսանենգության 4-րդ և 5-րդ դեպքերը կրկին Լատինական Ամերիկայից, գրանցվել են նոյեմբերին։ Իրավապահների տվյալներով՝ Ուկրաինայի քաղաքացի Իլինա Շելեվերը և Զելբերտը, որը հանդիսանում է Լեհաստանի քաղաքացի, փորձել են մաքսանենգ ճանապարհով ներկրել համապատասխանաբար 3 և 13 կգ կոկաին՝ Սան Պաուլու-Դուբայ-Երևան տարբեր տարանցիկ չվերթներով վայրէջքից հետո։

Հայաստանում ձերբակալված օտարերկրացիներից մի քանիսն ունեն քրեական անցյալ՝ թմրանյութերի մաքսանենգության հետ կապված։ Խոսքը՝ Կորդովայի, Տորեսի և Զելբերտի մասին է։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում